Ցուցարարները նշում են եգիպտական հեղափոխության 2-րդ տարելիցը

Կահիրեի Թահրիր հրապարակում, որն աշխարհին հայտնի դարձավ 2011-ի հեղափոխության շնորհիվ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ կրկին բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները նշում են զանգվածային բողոքի ակցիաների 2 տարին, հաղորդում է “BBC”-ն:
Եգիպտական ընդդիմությունը եւ երիտասարդական շարժման ակտիվիստները ավելի վաղ կոչ էին անում հեղափոխության 2-րդ տարելիցը նշել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիաներով, ով, նրանց կարծիքով, դավաճանել է հեղափոխության իդեալներին: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ցույցի դուրս կգան նույն լոզունգով` “հաց, ազատություն, սոցիալական արդարություն”:
Եգիպտական հեղափոխությունն սկսվեց 2011-ի հունվարի 25-ին, որն ընդդիմությունը հայտարարել է “զայրույթի օր”: Այդ օրը Կահիրեի ոստիկանությունը արցուգանբեր գազ էր օգտագործել ցուցարարների դեմ, որոնք պահանջում էին Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողումը: Սկզբում ցուցարարները հեռացել էին Թահրիրից, սակայն այնուհետեւ կրկին վերադարձել, գրոհել էին ոստիկանական բեռնատարներից մեկը եւ քարեր նետել խորհրդարանի շենքի եւ ոստիկանների վրա: Այդ օրը զոհվել էին 3 ցուցարար եւ 1 ոստիկան: Կահիրեի հետ զուգեռ անկարգություններ էին սկսել նաեւ այլ քաղաքներում: