08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2013

Նաոմի Քեմփբլը դի Կապրիոյի հետ է /ֆոտո/

Հոլիվուդյան 38-ամյա դերասան Լեոնարդո դի Կապրիոն որոշել է նկարահանումների ծանաբեռնված գրաֆիկից հետո հանգստանալ իր շքեղ զբոսանավի վրա: Նա հրավիրել է մոտ ընկերներին, որոնց թվում է եղել նաեւ 42-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Ընդ որում, “սեւ հովազը” առանց իր ռուս ընկերոջ` Վլադիսլավ Դորոնոնիի է եղել:  Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 2 աստղերին, որոնց ժամանակին բուռն սիրավեպ էին վերագրում: […]

Ինչպիսին է գրիպի համաճարակային իրավիճակը Հայաստանում

”Հանրապետությունում համաճարակային իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու որևէ պատճառ չկա”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով` գրիպը սեզոնային հիվանդություն է և բնական է, որ ձմռանը դեպքերի թվի  աճ լինում է: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատելով` Լիլիթ Ավետիսյանն […]

Տարոն Մարգարյանը` ամենասեքսուալ տղամարդկանց տասնյակում /ֆոտո/

Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երգիչ, “Դժվար ապրուստ” սերիալում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը: Ցուցակում աղջիկների սիրելի Միհրան Ծառուկյանին հաջորդում են ոչ պակաս սրտակեր դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 10-նյակում են հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երգիչներ Հայկոն եւ Արամեն, հաղորդավարներ Հրաչ Մուրադյանը եւ Ավետ Բարսեղյանը, ֆուտբոլիստ […]

Կուլակաթափություն չի լինելու /վիդեո,ֆոտո /

Հ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  նախընտրական քարոզարշավը այսօր շարունակեց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: “Մենք 5 տարի առաջ էլ ենք պայմանգիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, […]

ԿԸՀ 3 օր է տվել էպոսագետ թեկնածուին

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է` ”Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում իրականացրել է լսումներ` 2013թ. հունվարի 24-ի ԿԸՀ որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Համաձայն նշված որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար շրջայցեր է կազմակերպել: Հերթական շրջայցը կազմակերպվել է […]

ՀՀՇ-ն նիստ է հրավիրել

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ: ՀՀՇ հանրապետական խորհուրդը,  ՀՀՇ Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկության  հաստատեց  ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին: ՀՀՇ վարչությունը հաստատեց  ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփեց ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների […]

”Չընդունեց պարգևը ամբիցիոզ դադյաների թելադրանքով”. քննադատեցին Հենրիխին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թեև չէր ընդգրկվել նախորդ տարվա լավագույն մարզիկների տասնյակում, սակայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկացել էր նրան պարգևատրել ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով՝ ”Ոսկե շղթա” շքանշանով: Այսօր սպորտի նախարարությունում տասը լավագույն մարզիկների հետ կապված դժգոհությունների վերաբերյալ ծավալված քննարկումից հետո Henaran.am-ը խնդրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին մեկնաբանել ֆուտբոլիստի […]

Ճանճը “գրոհել է” Օբամային /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` վարչակարգի նոր անդամներին ներկայացնելու ժամանակ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Օբամայի ելույթի պահին մի ճանճ շարունակ պտտվել է նրա շուրջը` թույլ չտալով նախագահին խոսել: Վերջիվերջո, ճանճը կանգնել է նրա ճակատին:  “Այս տղան զզվեցրեց ինձ”,-ասել է Օբաման եւ ճակատից հեռացնելով նրան` շարունակել ելույթը: Ի դեպ, դա առաջին նմանատիպ դեպքը չէ Օբամայի կարիերայի […]

Նախարարները վարչապետին զեկուցել են

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի