09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ն նիստ է հրավիրել

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ: ՀՀՇ հանրապետական խորհուրդը,  ՀՀՇ Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկության  հաստատեց  ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին:

ՀՀՇ վարչությունը հաստատեց  ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփեց ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրաման հարցը:

ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններում ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, լիովին հավանություն տվեց Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում  թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին:

 

ՀՀՇ լրատվական ծառայություն

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը դեկտեմբերի 27-ին ընդունել էր հետեւյալ որոշումը.

«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:

Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ընտրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ