Նաոմի Քեմփբլը դի Կապրիոյի հետ է /ֆոտո/
Հոլիվուդյան 38-ամյա դերասան Լեոնարդո դի Կապրիոն որոշել է նկարահանումների ծանաբեռնված գրաֆիկից հետո հանգստանալ իր շքեղ զբոսանավի վրա: Նա հրավիրել է մոտ ընկերներին, որոնց թվում է եղել նաեւ 42-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Ընդ որում, “սեւ հովազը” առանց իր ռուս ընկերոջ` Վլադիսլավ Դորոնոնիի է եղել:
Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 2 աստղերին, որոնց ժամանակին բուռն սիրավեպ էին վերագրում: Դեռեւս 1995-ին լուրեր էին շրջում, որ հայտնի դերասանը լրջորեն գայթակղվել է պոդիումի սկսնակ աստղով “Ռոմեո+Ջուլիետա” ֆիլմի նկարահանումների ժամանակ, սակայն այդ լուրերը չհաստատվեցին:
Ի տարբերություն իր ուրախ հյուրերի` զբոսնավարի տերը` դի Կապրիոն, բավականին մռայլ տեսք է ունեցել: Հավանաբար պատճառը դերասանի հոգնածությունն է: Լեոն վերջերս հայտնել էր, որ գերհոգնած է եւ պատրաստվում է երկարատեւ հանգստի անցնել: Լրագրողները նրա վատ տրամադրությունը վերագրում են նաեւ “Victoria’s Secret”-ի մոդել Էրին Հիզերթոնից բաժանմանը: Զույգը բաժանման մասին հայտարարեց 2012-ին: