08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 25, 2013

“Փող” չի շարժվելու. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները` ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, եւ քանի որ այս ընտրություններում “փող” չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա: Նախորդ ընտրություններում օլիգարխները “բիրիքով” առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհետեւ այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը: Սա […]

Օֆելյան չկա եթերում. Ազգ

Թերթը գրում է, որ հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Օֆելյա Համբարձումյանին նվիրված հանդիպում-երեկո, որը կրում է “Աստղով եկա” խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք “Ազգ” օրաթերթից: ‘ Օֆելյա Համբարձումյանը մի ամբողջ կյանք նվիրեց Արամ Մերանգուլյանի գլխավորած ժողգործիքների նվագախմբին: Երգացանկը ձեւավորելով ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, տարիներ շարունակ փայլել եւ սիրվել […]

Քոչարյանին մոնտաժե՞լ են. Ժողովուրդ

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երեւացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում’ այլ առիթներով, դրանցում երեւում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա: “Ժողովուրդ”-ը փորձել է իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որն ասել է. “Ես տեղյակ չեմ` ինչ կադրերի մասին եք խոսում: Բայց եթե նման […]

ԲՀԿ-ն` ողջ կազմով. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաեւ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով եւս ԲՀԿ […]

Սկսվել է. Ջաղինյանից մինչեւ Բերբերյան. Հրապարակ

Փետրվարի 1-իե լրանում է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Թեմային անդրադառնում է “Հրապարակ”-ը: Թեեւ վերջին շր՛ջանում լուրեր են շրջանառվում, որ Ալիկ Հարությունյանն ամեն ինչ անում է պաշտոնին հրաժեշտ չտալու համար եւ այդ խնդիրը լուծելու համար ինչ-որ կառուցվածքային փոփոխությունների ծրագիր է մշակում, սակայն մի բան պարզ է, որ նա այդպես էլ այս իշխանության համար […]

Վարդանիկը չի խոսում.Ժամանակ

 Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, պաշտոնից զրկվեց այն պատճառով, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայներ հավաքեց Գյումրիում։ Ըստ “Ժամանակ”-ի, սակայն Գյումրիի ԲՀԿ-ական նոր ղեկավար Սամվել Բալասանյանը կարծես ավելի ջերմեռանդ է սկսել սատարել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին:    “Երեկ Վարդան Ղուկասյանին “Ժամանակը” խնդրեց գնահատական տալ այդ առթիվ, սակայն Գյումրիի նախկին քաղաքապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված