08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 29, 2013

Սոնա Շահգելդյանը ”Gangnam style” է պարում /վիդեո/

Հազիվ էին համացանցում դադարել քննարկել երգչուհի Սոնա Շահգելդյանի պարը Գևորգ Մարտիրոսյանի ու Արմոյի ”Շնորհավոր” տեսահոլովակում, հիմա էլ համացանցում մեկ այլ տեսանյութ է հայտնվել, որտեղ Սոնան պարում է ”Gangnam style” երգի տակ:

Որեւէ թեկնածու չի կարող ասել, որ իրեն պարտադրվել է չառաջադրվել. Հովիկ Աբրահամյան

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք ունի նախագահ ընտրվելու: Այսօր Արտաշատում Արարատի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանին հաջողվել է երեք կարեւոր խնդիր  լուծել: Նախ, Հայոց բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ինչը Հովիկ Աբրահամյանի խոսքով, նախագահի […]

Սերժ Սարգսյանի հումորը /վիդեո/

Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նոյեմբերյանցիների հետ հադիպմանը, խոսելով ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի տեսլականի մասին, անեկդոտ պատմեց: Նախագահը նշեց, թե միեւնույն է լրագրողները հրապարակելու են, բայց կպատմի: “Մեկը Լոս Անջելեսից զանգում է Երեւան, հարցնում է` ինչպե՞ս եք: Երեւանից պատասխանում են “շատ լավ ենք”: Զանգահարողն ասում է` կներեք, սխալվել ենք … : Հումորը` հումոր, […]

Թող ուրախանա, որ գուրգուրված ենք. Մելիքյանին չեն ցավեցնի

”Թող ուրախանա, որ գուրգուրված ենք, եթե այդպես է կարծում, թող ուրախանա, այդտեղ տխրելու ի՞նչ կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` այսօր արած հայտարարության: ԱԻՄ առաջնորդը նշեց, որ ինքը Արման Մելիքյանի մասին լավ կարծիք ունի և ոչ մեկին չի հաջողվի այդ կարծիքը փոխել: Հիշեցնենք, որ Մելիքյանն այսօր լրագրողների […]

ՀՀ նախագահը ցավակցել է Նազարբաեւվին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:  

Դեպարդյեին “թաղել են” Ֆրանսիայում

Ֆրանսիական “Les Inrockuptibles” հայտնի ամսագրի լրագրողները “թաղել” են 64-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին: Ամսագրի հունվարյան համարի շապիկին նրանք պատկերել են դերասանի սեւ-սպիտակ նկարը, ծննդյան եւ”մահվան” թվերը` 1948-2013, եւ գրել` “Սա էլ Դեպարդյեն“: Ամենայն հավանականությամբ, հնարամիտ լրագրողներն այդ կերպ հրաժեշտ են տվել սիրելի դերասանին: Վերջերս Դեպարդյեն լքեց հայրենի Ֆրանսիան բարձր հարկերի պատճառով եւ ռուսական անձնագիր ստացավ:

Բագրատյանի մոտ էլ մի լավ բան տեսնեի, կպաշտպանեի … /վիդեո/

”Ցեղակրոն” կուսակցության նախագահ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով երեկ միացել է հացադուլավոր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, առողջական վիճակից չի բողոքում: Հարությունյանը հացադուլը կշարունակի նաև վաղը` հունվարի 30-ին: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդքան էլ հեշտ չի ստացվում այս ցրտին գտնվել դրսում ու հացադուլ անել: Սակայն նրա կարծիքով` ոչինչ էլ հեշտ չի ստացվում, և […]

Հարկել օլիգարխներին, չմսխել բյուջեն “ատկատներով” /ֆոտո/

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ:  Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց գյուղապետին եւ արդար ընտրություններ մաղթեց: Նա նաեւ մոմ վառեց Սուրբ Գեւորգ եկեղեցում:  Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես եկավ ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադատության ենթարկելով գործող նախագահ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի