11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հումորը /վիդեո/

Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նոյեմբերյանցիների հետ հադիպմանը, խոսելով ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի տեսլականի մասին, անեկդոտ պատմեց:

Նախագահը նշեց, թե միեւնույն է լրագրողները հրապարակելու են, բայց կպատմի: “Մեկը Լոս Անջելեսից զանգում է Երեւան, հարցնում է` ինչպե՞ս եք: Երեւանից պատասխանում են “շատ լավ ենք”: Զանգահարողն ասում է` կներեք, սխալվել ենք … :

Հումորը` հումոր, իսկ ավելի լուրջ նոյեմբերյանցիները  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ առաջընթաց կա հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Սերժ Սարգսյանն ասաց, որ ուրախացնող ոչինչ չունի ասելու:

Նրա խոսքով` մի ազգ, որ հոխորտանքով է խոսում, մի ժողովրդի ղեկավարություն, որ ընդամենը 100 տարվա պատմություն ունի, խոսում է հազարամյա հողերի մասին, ինչ կարելի է սպասել նրանցից: Սերժ Սարգսյանի խոսքով` բանակցային փուլի համար կամեցողություն է պետք, որը ինքը դեռ չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության կողմից:

Նախագահի թեկնածուն նաեւ ասաց, որ այդ հարցի մասին այստեղ ավելի բաց եւ հեշտությամբ է խոսում, քան կաներ Երեւանում, որովհետեւ դահլիճում նստածներից յուրաքանչյուրը եւս մի զինվոր է: Սերժ Սարգսյանն ինքն ամենից շատ կուզեր, որ բանակում զոհեր չունենայինք, որ հայոց բանակը մի 10 անգամ կրճատեր եւ միջոցներն ուղղեր սոցիալական այլ ծրագրերի լուծմանը: “Բայց այսօր անվտանգության խնդիր ունենք:

Սակայն մի հուզվեք, որ այս հակամարտությունը դեռ չի կարգավորվել, մենք ունենք հզոր բանակ եւ մեր ձեռքբերածը չենք կորցնելու, պահելու ենք այն, ինչ ունենք”,-նշեց Սերժ Սարգսյանը:

Դիտեք տեսանյութը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ