05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող ուրախանա, որ գուրգուրված ենք. Մելիքյանին չեն ցավեցնի

”Թող ուրախանա, որ գուրգուրված ենք, եթե այդպես է կարծում, թող ուրախանա, այդտեղ տխրելու ի՞նչ կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` այսօր արած հայտարարության:

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ ինքը Արման Մելիքյանի մասին լավ կարծիք ունի և ոչ մեկին չի հաջողվի այդ կարծիքը փոխել: Հիշեցնենք, որ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ եռանախագահության թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից”:  

Թեկնածուի արտահայտությունը ոչ մի կերպ չցանկացավ մեկնաբանել Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:

”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ևս չմեկնաբանեց Մելիքյանի գնահատականը, միայն նշեց. ”Այն թեկնածուների արտահայտությունները, որոնք առավել ևս հայտարարել են, որ չեն պատրաստվում շարունակել մրցապայքարը, ես որևէ կերպ չէի ուզենա մեկնաբանել, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը, ես կարծում եմ, այսօր ունի մեկ հիմնական մրցակից, դա գործող նախագահն է, և մեր բոլոր քննադատական սլաքներն ուղղված են նրա ուղղությամբ”:

Հիշեցնենք, որ Բագրատյանը, Հովհաննիսյանը և Հայրիկյանը հանդես են եկել միասնական հայտարարությամբ նշելով

”Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից:  Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ