12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարկել օլիգարխներին, չմսխել բյուջեն “ատկատներով” /ֆոտո/

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ:

 Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց գյուղապետին եւ արդար ընտրություններ մաղթեց: Նա նաեւ մոմ վառեց Սուրբ Գեւորգ եկեղեցում:

 Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես եկավ ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադատության ենթարկելով գործող նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, նա ասաց. “Պետությունն ունի բավարար փող գյուղացուն աջակցելու համար:

Ընդամենը պետք է հարկել “ստվերում” մնացած օլիգարխներին, չմսխել բյուջեն ուռճացված գներով գնումներով եւ “ատկատներով”: Այդժամ մենք կարող ենք հարստացնել եւ ծաղկեցնել գյուղը, որը մեր ազգային անվտանգության անկյունաքարերից է”:

Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց ոռոգման ջրի գինը մինչեւ 90%-ով սուբսիդավորելու անհրաժեշտությունը եւ անընդունելի նկատեց, որ գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել բնական այդ բարիքից, որը շատ դեպքերում անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս:

 Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին եւ ազատ, խղճի մտոք քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին:

 Այս մասին տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ