08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2013

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վերջինն էր /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի` հունվարի 17-ին կայացած նիստը թերեւս վերջինն էր նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ: Առաջիկա մեկ ամսում կլինեն շտաբի նիստեր եւ աշխատանքային հանդիպումներ: Այս մասին լրագրողներին նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր մարմնի նիստին նաեւ շտաբի անդամներ են մասնակցել: Հունվարի 21-ին ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելու է Երեւանի Ավան թաղամասից, որից հետո […]

Շատ կարեւոր է, որ ընտրություններին չմասնակցող ուժերը բոյկոտի կոչ չանեն. ԵԽԽՎ

‘’Այն խոշոր կուսակցությունները, որոնք ընտրությունների  ընթացքում ստանում էին երեսուն տոկոս, իրենց պարագայում ակնկալվում էր, որ կմասնակցեն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Քերեն Վոլդսեթը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում նշվել է, որ  թեկնածու չառաջադրելու հանգամանքը տարբեր պատճառներ ունի, իսկ ընտրությունների նկատմամբ հանրության շրջանում վստահության […]

Արոնյանի առաջին միավորները

Վեյկ Ան Զեեի Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սևերով առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ։ Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում։ Արդյունքում Արոնյանն ունի 2,5 միավոր։ Կենտրոնական պարտիան՝ աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի միջեւ ավարտվեց ոչ ոքի` նրանց հաշվին գրանցելով 3,5-ական միավոր:  

Բագրատյանն ու ”Ազատ դեմոկրատնե՞րը”

”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը դեռ որոշում չունի նախագահական ընտրություններում որևէ մեկին սատարել-չսատարելու կամ սեփական ընտրազանգվածին ուղղորդելու վերաբերյալ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը: ”Առաջիկայում, երբ ընդդիմադիր թեկնածուները և այն թեկնածուները, ովքեր ներկայացնում են ազատական դաշտը, ազատական գաղափարախոսությունը, որը բխում է մեր ծրագրային դրույթներից, կներկայացնեն իրենց ծրագրերը, մենք այդ կուսումնասիրենք և կտեսնենք ինչքանով […]

Ի՞նչ չեն նկատում տղամարդիկ սեքսի ժամանակ

Արտաքինին  վերաբերող կանացի բարդույթները ոչ ոքի համար գաղտնիք չեն: Դրանք ավելի են սրվում հատկապես այն ժամանակ, երբ մենք միայնակ ենք մնում սիրելի տղամարդու հետ, այն էլ` ինտիմ մթնոլորտում: Պարզվում է` մենք անտեղի ենք անհանգստանում:  Հոգեբանների ուսումնասիրությունների համաձայն` տղամարդիկ նման պահերի բացարձակապես ուշադրություն չեն դարձնում այն ամենի վրա, ինչը մենք թերություն ենք համարում: Օրինակ` մի քանի […]

Նիկոլը կոնյակո՞վ, SMS-ո՞վ է շնորհավորել

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից Henaran.am-ը փորձեց պարզել,  թե հունվարի 9-ին ինչու չի շնորհավորել Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը: “Իսկ ինչ գիտեք, չեմ շնորհավորել”,-հակադարձեց Փաշինյանը` հորդորելով չհավատալ չճշտված այս կամ այն տեղեկությանը: Այնուամենայնիվ, Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչպես է շնորհավորել` կոնյակո՞վ, SMS-ո՞վ, թե՞ զանգով:  Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի ծծնդյան օրը մամուլում եղան հրապարակումներ, որ Նիկոլ Փաշինյանն […]

Անահիտ Սիմոնյանը սիրահարվել է /ֆոտո/

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորին Լոնդոնում ելույթ ունենալու առաջարկ են ստացել: Ամուսնական զույգը եւ Գրիշա Աղախանյանը 2013 թվականը դիմավորել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Երգիչները Նոր տարվա գիշերն իրենց երգացանկի երգերը կատարել են հանդիսատեսի համար, նաեւ զբոսաշրջիկի կարգավիճակով շրջել Միացյալ Թագավորությունում: Անահիտ Սիմոնյանը bravo.am-ի հետ զրույցում կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու […]

Քվեարկությունից մեկ ամիս առաջ հանրությունը չունի բավարար վստահություն ընտրական գործընթացի նկատմամբ. ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար

Փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը դիտարկելու նպատակով արդեն Հայաստան է ժամանել ԵԽԽՎ չորս հոգուց բաղկացած պատվիրակությունը / Լուկա Վոլոնտե`Իտալիա, Քերեն Վոլթսեթ` Նորվեգիա,  Ստեֆան Շենակ`Ավստրիա, Մայլիս Ռեփս`Էստոնիա /: Այն գլխավորում է  նորվեգացի Կարին Վոլդսեթը   Պատվիրակությունն արդեն երեկվանից սկսել է իր դիտարկումները:ԵԽԽՎ պատվիրակության նախագահը նախ ներկայացրեց պատվիրակության ընդունած հայտարարությունը: Կարին Վոլդսեթի  խոսքով,  պատվիրակությունը ողջունում է ՀՀ […]

Վրաստանի վարչապետը Ամենայն Հայոց կաթողիկոսի հյուրն էր

Յունուարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինայ Իւանիշուիլիի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ խօսեց երկու երկրների յարաբերութիւնների ներկայ վիճակի մասին` վստահութիւն յայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կը հանդիսանայ միջպետական համագործակցութեան զարգացման համար: Զրոյցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի