08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2013

Հետսովետական երկրները “ամենաճգնաժամային” տարածքներն են. “Freedom House”

Ամերիկյան “Freedom House” հասարակական կազմակերպությունը հետսովետական տարածքը եւ Միջին Ասիայի երկրները համարում է “աշխարհում ամենաճգնաժամային տարածքները”: Կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ 2012-ին նախկին Սովետական Միության երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված իրավիճակն զգալիորեն վատացել է, գրում է “Росбалт”-ը: Ըստ կազմակերպության` ժողովրդավարությունը հատկապես անկում է ապրում 27 երկրներում: “Ոչ ազատ” երկրների կամ տարածքների շարքին, […]

Ինչո՞ւ են պայքարի մեջ մտել հնարավորություն չունեցող թեկնածուները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս նախագահական ընտրությունները նախկիններից տարբերվում են նրանով, որ պայքարը և իշխանական թևում, և ընդդիմադիր թևում լինելու է ընտրություններից հետո: ՛՛Այլ հարց է, թե հետոն ինչ կլինի, սա տարբերվում է նրանով, որ հետոն ինչ կլինին ավելի հետաքրքիր է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նման վերլուծություն արեց Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրներին […]

ԱՄՆ-ը մեղադրում է սիրիական բանակին

ԱՄՆ-ի իշխանությունները Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունների իրագործման համար մեղադրել են սիրիական բանակին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը,գրում է “Lenta.ru”-ն: Պետդեպը հիմնվել է ականատեսների վկայությունների վրա, ըստ որոնց սիրիական բանակի ինքնաթիռները ռմբակոծություն են սկսել համալսարանից շատ քիչ հեռավորության վրա: Պետդեպը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը` կատարվածն անվանելով “անիմաստ ողբերգություն”: Նուլանդն ընդգծել […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ժամկետային զինծառայող է մահացել: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է. ”ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 17.01.2013թ., ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող […]

“Դորիանս”-ի Գոռը գտե՞լ է երկրորդ կեսին

Հասարակության կողմից ճանաչված մարդիկ, այդ թվում երաժիշտներն ու դերասանները,  գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” երգիչ Գոռ Սուջյանն է: Վստահելի աղբյուրներից bravo.am-ին հայտնի է դարձել, որ “Դորիանս” ռոք-խմբի մենակատարին վերջին շրջանում տեսնում են երգչուհիՎարսայի ընկերակցությամբ: Այս երկուսի սովորականից ջերմ […]

Նախագահի թեկնածուներին թիկնապահնե՞ր. 168 ժամ

ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ: Արման Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ նախորդ տարիներին հստակ ընդդիմադիր դիրքորոշում է ունեցել, սակայն երբեւէ որեւէ սպառնալիք որեւէ մեկի կողմից, այդ թվում եւ իշխանությունների՝ չի եղել եւ երբեւէ ճնշումների չի ենթարկվել: Ի […]

Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլը /վիդեո/

Դուբայում ընթացող Matchworld Cup 2013-ում երեկ Դոնեցկի ՛՛Շախտյորը՛՛ հանդիպել էր Եգիպտոսի և Աֆրիկայի առաջատար ակումբներից մեկին ՛՛Զամալեկին՛՛:  Խաղն ընթացավ լարված պայքարում:Մինչև վերջին րոպեն երկու ակումբներն էլ երկուական գոլերի հեղինակ էին դարձել: Խաղի ելքը որոշեց ՛՛Շախտյորի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 89-րդ րոպեին Ռացի փոխանցումից գնդակն ուղղեց դեպի դարպասը՝ դառնալով հաղթանակ գոլի հեղինակ:

Բժիշկները 16 գործիք են մոռացել հիվանդի մարմնում

Գերմանիայում վիրաբույժները 16 գործիք են թողել թոշակառուի մարմնում` քաղցկեղի ուռուցքը հեռացնելու վիրահատության ժամանակ: Բժիշկների անփութության պատճառով հիվանդը մահացել է սարսափելի տանջանքներից: Այդ ամենը տեղի է ունեցել դեռեւս 2009-ին Հանովերի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները վիրահատել են տարեց թոշակառու Դիք Շրեդերին` խոստանալով, որ նա “առնվազն 6 տարի դեռ կապրի”: Սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի ամիս անց 74-ամյա […]

Կճոյանը նման բան չի արել.Առավոտ

“Առավոտ”-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ են տեղադրված` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հրահանգով, որից տեղյակ չէն անգամ հոգեւորականները, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը պատասխանեց. “Նման բան չկա եւ չի էլ կարող լինել”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված