11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը մեղադրում է սիրիական բանակին

ԱՄՆ-ի իշխանությունները Հալեպի համալսարանում տեղի ունեցած պայթյունների իրագործման համար մեղադրել են սիրիական բանակին: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը,գրում է “Lenta.ru”-ն:

Պետդեպը հիմնվել է ականատեսների վկայությունների վրա, ըստ որոնց սիրիական բանակի ինքնաթիռները ռմբակոծություն են սկսել համալսարանից շատ քիչ հեռավորության վրա:

Պետդեպը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը` կատարվածն անվանելով “անիմաստ ողբերգություն”: Նուլանդն ընդգծել է նաեւ, որ բոլոր անձինք, ովքեր մասնակից են սպանություններին եւ մարդու իրավունքների այլ խախտումներին, պատասխանատվության կենթարկվեն:

Հալեպի համալսարանում հունվարի 15-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով ավելի քան 80 ուսանող զոհվեց, շուրջ 160-ը վիրավորվեցին, մասամբ ավիրվել է համալսարանի հանրակացարանի շենքը, որտեղ բնակվում են ուսանողները եւ Հալեպի ծայրամասերի փախստականները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ