27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են պայքարի մեջ մտել հնարավորություն չունեցող թեկնածուները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս նախագահական ընտրությունները նախկիններից տարբերվում են նրանով, որ պայքարը և իշխանական թևում, և ընդդիմադիր թևում լինելու է ընտրություններից հետո: ՛՛Այլ հարց է, թե հետոն ինչ կլինի, սա տարբերվում է նրանով, որ հետոն ինչ կլինին ավելի հետաքրքիր է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նման վերլուծություն արեց Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրներին չենք տեսնի հրապարակում, եթե նրանք պայքարի ցանկություն ունենային, ապա արդեն պետք է այնտեղ լինեին:

Ըստ բանախոսի՝ բացի գործող նախագահից հաղթելու հնարավորություն ոչ ոք չունի: Հարցին, թե այդ դեպքում ինչու են պայքարի մեջ մտնում հնարավորություն չունեցող թեկնածուները, պատասխանեց.  ՛՛Պայքարի մեջ են մտնում տարբեր առումներով՝ մնալու պայքարի մեջ, մեկը քաղաքական դիվիդենտ հավաքելու, մյուսը՝ նյութական: Մարդ կա ինձ համար, անհասկանալի է, հինգ տարին մեկ գալիս է ու գնում՛՛:

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի դեպքում, ըստ Քոչարյանի, դա քաղաքական պայքար է: ՛՛Նրանք մտել են, որովհետև ուզում են, որովհետև չի ավարտվում կյանքը նախագահական ընտրություններով՛՛,-ասաց քաղտեխնոլոգը: 

Ի դեպ, ըստ փորձագետի՝ ութ միլիոն դրամը քաղաքական անհայտ գործիչներին շրջանառության մեջ դնելու, նրանց գովազդելու համար քիչ գումար է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ