08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2013

Համաշխարհային բանկը կանխատեսումներ է արել Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ

Համաշխարհային բանկի “Համաշխարհային տնտեսական հեռանկարներ” ամենամյա զեկույցի 113-րդ էջում ներկայացված է մինչեւ 2015-ը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ՀՆԱ-ի կանխատեսումները: Հայաստանի վերաբերյալ նշվում է, որ 2012-ն այն կփակի տնտեսական 6.8 տոկոս աճով, իսկ 2013, 2014,2015-ին` 4.3 եւ 4.4 տոկոս աճով: Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2012-ի համար 7.1 տոկոս աճ էր կանխատեսել:  Ադրբեջանին արված անդրադարձում, […]

Իվանիշվիլու հավաստիացումը վրացահայ համայնքին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին հավաստիացրեց, որ իրականացնելու է այն բոլոր խոստումները, որ տվել է վրացահայ համայնքին Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Պատասխանելով այդ մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց վրացահայ համայնքին վստահության համար եւ նշեց. ‘’Հիմա գնդակը մեր դաշտում է: Այն, ինչ ասել եմ […]

Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա.Բաղդասարյանը և Զ.Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին:   Հանդիպման ընթացքում […]

Մեր զրույցն անցավ այնպես, կարծես մենք մանկությունից ճանաչում էինք իրար. Բիձինա Իվանիշվի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու առաջին պաշտոնական այցը Հայաստան եւ հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շատ ջերմ է անցել: Այսօր երկու երկրների վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա շեշտեց, որ բարեկամ երկրում է գտնվում եւ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար: “Մեր զրույցն անցել է այնպես, կարծես մենք […]

Իվանիշվիլին նյարդայնացավ՝ ինչու այդ հարցը տրվեց այստեղ

”Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի պարզաբանումից հետո  կարելի է ասել , որ այդ հարցն արդեն սպառված է”,-այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի` Լիտվայի խորհրդարանում արած հայտարարություններին,ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նշենք, որ Փանջիկիձեի հայտարարությունների մասին վրացական ”Ռուսթավի 2” հեռուստաընկերության հարցն ակնհայտորեն […]

Ո՞ւմն է Հայրիկյանը /վիդեո/

ԱԻՄ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով միասնական թեկնածուի գաղափարին, մասնավորապես նշեց, որ հնարավոր է միավորվել, բայց մի դեպքում, եթե միավորումը լինի իր ծրագրերի շուրջ: “Ես չեմ ասում` ես լինեմ թեկնածու: Ես ուզում եմ ծրագրերը ի մի բերենք եւ համախմբվենք իմ ծրագրի շուրջ”,-ասաց նա: Հայրիկյանը գտնում է, որ միասնական թեկնածուն պիտի […]

Ղարաբաղյան զարթոնքի սերունդը գնում է դաշտից

P-ARt  ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրեցին: ՛՛Ընդդիմության լիդեր ուժը չի ներկայանում, ինձ համար դա ավելի անհասկանալի է, քան այն պարագան, որ մտնում են, որ պայքարում են: Եթե հայտարարեին բոյկոտ, ես դա կհասկանայի որպես քաղաքական քայլ՛՛: Նրա համոզմամբ՝  ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պետք է […]

Քոթանջյանի Լիկան

Հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի  կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում: ”Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետև հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց”,- նշել է նա ու հավելել, […]

Դեդ Հասանով եւ Նժդեհի մասին բաեւիկո՞վ

Մեկ ամսից Հայաստանում նախագահի ՛՛ընտրություններ՛՛ են, իսկ Հայաստանի ամբողջ լրատվական ու քաղաքական դաշտը լցված է Դեդ Հասանով ու Քեշիշյանի Նժդեհի ֆիլմով։ Չեմ հասկանում մենք Հայաստանի ապագան ենք ՛՛ընտրու՞մ՛՛, թե մեր ապագան տեսնում ենք գողական կյանքի ու Նժդեհի մասին էժան բաևիկի մեջ։ Ներկայացրեցինք Առաքել Սեմիրջյանի տեսակետը Ֆեյսբուքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված