Համաշխարհային բանկը կանխատեսումներ է արել Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ
Համաշխարհային բանկի “Համաշխարհային տնտեսական հեռանկարներ” ամենամյա զեկույցի 113-րդ էջում ներկայացված է մինչեւ 2015-ը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ՀՆԱ-ի կանխատեսումները: Հայաստանի վերաբերյալ նշվում է, որ 2012-ն այն կփակի տնտեսական 6.8 տոկոս աճով, իսկ 2013, 2014,2015-ին` 4.3 եւ 4.4 տոկոս աճով:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2012-ի համար 7.1 տոկոս աճ էր կանխատեսել:
Ադրբեջանին արված անդրադարձում, ասվում է, որ 2013-ին Ադրբեջանի տնտեսական աճը կկազմի 4.2 տոկոս, հաղորդում է “APA” գործակալությունը: