23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղյան զարթոնքի սերունդը գնում է դաշտից

P-ARt  ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրեցին: ՛՛Ընդդիմության լիդեր ուժը չի ներկայանում, ինձ համար դա ավելի անհասկանալի է, քան այն պարագան, որ մտնում են, որ պայքարում են: Եթե հայտարարեին բոյկոտ, ես դա կհասկանայի որպես քաղաքական քայլ՛՛:

Նրա համոզմամբ՝  ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պետք է առաջադրեր թեկնածու, եթե ոչ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին:  

Քաղ.տեխնոլոգը համաձայնեց, որ այսօր քաղաքական դաշտը մրցակցային չէ: ՛՛Համաձայն եմ դրա մեջ իր լուրջ մեղքն ունի ՀՀԿ-ը, բայց չեմ կարծում, որ մենակ ՀՀԿ-ն է մեղավոր, ինչ է, նա գնաց, ինչ-որ մեկի ձեռքը բռնեց ու ասաց չմասնակցե՞ք՛՛,-նկատեց նա:

Քոչարյանը հավելեց, որ այս նախագահական ընտրությունները վերջինն են, որին մասնակցում են ղարաբաղյան զարթոնքի սերնդակիցները:

՛՛Եկել է այն պահը, երբ սերնդափոխություն է լինելու, ղարաբաղյան զարթոնքի սերունդը գնում է դաշտից, այդ սերունդը մյուս ընտրություններին չի ունենալու թեկնածու, քաղաքական դաշտը ձևավորվելու է նոր սերնդից՛՛,-ասաց Քոչարյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ