11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոթանջյանի Լիկան

Հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի  կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել: Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում:

”Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետև հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց”,- նշել է նա ու հավելել, թե հոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ներկայացվել է Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում: 

Փոքրիկի անունը Լիկա է. ”Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իր ուղին եւ ճակատագիրն ունենա, դրա համար էլ որոշեցի մայրիկիս կամ մեկ ուրիշի պատվին չանվանել երեխայիս, այլ հատուկ իր համար անուն ընտրել: Երկար մտածեցի, փորփրեցի համացանցը եւ Լիկա անվան հետ կապված դրական շատ բաներ կարդացի: Այն նշանակում է ակտիվ, պոզիտիվ, դիվանագետ”,-ասել է Մայքլ Քոթանջյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը ևս կիսվել է իր հույզերով. ”Չափազանց երջանիկ եմ այս պահին, որովհետեւ առաջին անգամ պապիկ եմ դարձել: Կիսում եմ Մայքլի ընտանիքի երջանկությունը: Փորձի ժամանակ տեղեկացա, որ պապիկ եմ դարձել, զգացողություններս աննկարագրելի են”: 

Աղբյուրը՝ bravo.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ