11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմն է Հայրիկյանը /վիդեո/

ԱԻՄ նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով միասնական թեկնածուի գաղափարին, մասնավորապես նշեց, որ հնարավոր է միավորվել, բայց մի դեպքում, եթե միավորումը լինի իր ծրագրերի շուրջ: “Ես չեմ ասում` ես լինեմ թեկնածու: Ես ուզում եմ ծրագրերը ի մի բերենք եւ համախմբվենք իմ ծրագրի շուրջ”,-ասաց նա: Հայրիկյանը գտնում է, որ միասնական թեկնածուն պիտի ամբիցիաներ չունենա, որ դա խանգարում է գործին: “Ես մի անգամ զիջել եմ նման մի թեկնածուի, բայց հետո զղջացի”,-հայտարարեց Հայրիկյանը

Սակայն նա անուն չտվեց: Երբ լրագրողներից մեկն արձագանքեց, թե արդյոք Վազգեն Մանուկյանն է, Հայրիկյանը նկատեց. “ Ես չասացի, դուք ասացիք”: Այնուհետեւ նա անսպասելի շնորհակալություն հայտնեց լրագրողներին եւ ասաց, որ ասուլիսն ավարտված է, պետք չէ շատ երկարաձգել:

Ի դեպ, նախագահի թեկնածուն անդրադարձավ վերջերս շոշափվող այն թեմային, թե իբր Հայրիկյանը Սերժ Սարգսյանի մարդն է: Ըստ Հայրիկյանի` վերջերս, երբ նրա մայրն էր մահացել, նախագահը ծաղկեպսակ ուղարկեց: Ծաղկեպսակ կար նաեւ Արցախի նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ցավակցական հեռագրեր է ստացել:

“Ի՞նչ է` նշանակում է, որ ես բոլորի՞ մարդն եմ: Այո, ես բոլորի մարդն եմ, որովհետեւ պայքարել եմ մեր երկրում անկախության կայացման համար: Պատասխանելով այն հարցին, թե թեկնածուներից ով է դրածո, Հայրիկյանն ասաց, որ ոչ մեկին չի ցանկանում վիրավորել, թող պայքարեն, բայց իր համար զարմանալի է, որ քաղաքականության մեջ երբեւէ չեղած մարդը ցանկություն ունի նախագահ դառնալու: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ