27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բժիշկները 16 գործիք են մոռացել հիվանդի մարմնում

Գերմանիայում վիրաբույժները 16 գործիք են թողել թոշակառուի մարմնում` քաղցկեղի ուռուցքը հեռացնելու վիրահատության ժամանակ: Բժիշկների անփութության պատճառով հիվանդը մահացել է սարսափելի տանջանքներից:

Այդ ամենը տեղի է ունեցել դեռեւս 2009-ին Հանովերի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները վիրահատել են տարեց թոշակառու Դիք Շրեդերին` խոստանալով, որ նա “առնվազն 6 տարի դեռ կապրի”: Սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի ամիս անց 74-ամյա տղամարդու վիճակը կտրուկ վատացել է: Նրա տուն ժամանած բուժքույրը շոկի է ենթարկվել` հայտնաբերելով վիրահատության վերքից կախված վիրակապի մի մասը: Արդյունքում տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է. նրա մարմնում հայտնաբերել են 16 տարբեր բժշկական գործիքներ` ասեղներ, վիրակապի եւ վիրահատական դիմակի կտորներ եւ այլն: 

Այդ առարկաները հեռացնելու համար եւս 2 վիրահատություն է կատարվել, որոնց արդյունքում պարզվել է, որ ուռուցքը շարունակում է զարգանալ: Արդյունքում Շրեդերը մահացել է քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով: Այժմ նրա հարազատները 65 հազար դոլար են պահանջում այն հիվանդանոցից, որտեղ կատարել են անփույթ վիրահատությունը

Նրանց փաստաբանը նշել է, որ դա աննախադեպ դեպք է բժշկական պրակտիկայում: Նա չի ընդունել բժիշկների պնդումը, թե հիվանդն իբր թե ինքն է կուլ տվել այդ բոլոր առարկաները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ