11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անահիտ Սիմոնյանը սիրահարվել է /ֆոտո/

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորին Լոնդոնում ելույթ ունենալու առաջարկ են ստացել: Ամուսնական զույգը եւ Գրիշա Աղախանյանը 2013 թվականը դիմավորել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Երգիչները Նոր տարվա գիշերն իրենց երգացանկի երգերը կատարել են հանդիսատեսի համար, նաեւ զբոսաշրջիկի կարգավիճակով շրջել Միացյալ Թագավորությունում:

Անահիտ Սիմոնյանը bravo.am-ի հետ զրույցում կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու նշել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. “Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են, որ նորից վերադառնաս: Ասում են` բրիտանացիները սառն են, քանի որ ես էլ եմ իմ բնույթով այդպիսին, այնտեղ ինձ հարմարավետ էի զգում: Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում”:

25-ամյա երգչուհին Լոնդոն ոտք դնելուց հետո սիրահարվել է այդ քաղաքին ու նորից վերադառնալու ցանկություն ունի. “Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր երեխան այնտեղ ուսում ստանա: Որոշել ենք կրկին մեկնել արդեն երկար ժամանակով, որպեսզի ողջ քաղաքն ուսումնասիրենք: Անպայման Արմանին էլ կտանենք”:

Երգիչները նաեւ այցելել են Մեծ Բրիտանիայի թագուհու թանգարանը. “Ուսումնասիրում էինք նրա նկարները, գրքերը, արձանները: Նաեւ հանդիպեցինք մի տատիկի, որը նման էր թագուհուն: Բոլորն իր հետ նկարվում էին, բայց թագուհին չէր, հասարակ տատիկ էր. դուրս գալուց հետո նստեց ավտոբուս եւ գնաց:)”

Անահիտը վերադարձել է ոչ միայն դրական տպավորություններով, այլեւ հուշանվերներով. “Շատ իրեր ենք բերել` սկսած նկարներից, սառնարանի մագնիսներից մինչեւ խաղալիքներ երեխայի համար:)”:

Երգչուհին հավելել է, որ վերադարձից հետո ինքն էլ, Հայկոն էլ կներկայացնեն նոր երգեր, բացի այդ, այժմ զբաղվում է իր հագուստի խանութի բացման աշխատանքներով, որը նախատեսում է իրականացնել այս տարվա ընթացքում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ