27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ կարեւոր է, որ ընտրություններին չմասնակցող ուժերը բոյկոտի կոչ չանեն. ԵԽԽՎ

‘’Այն խոշոր կուսակցությունները, որոնք ընտրությունների  ընթացքում ստանում էին երեսուն տոկոս, իրենց պարագայում ակնկալվում էր, որ կմասնակցեն’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Քերեն Վոլդսեթը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տարբեր քաղաքական ուժերի հետ իրենց հանդիպումներում նշվել է, որ  թեկնածու չառաջադրելու հանգամանքը տարբեր պատճառներ ունի, իսկ ընտրությունների նկատմամբ հանրության շրջանում վստահության պակասն այս հանգամանքով չէ պայմանավորված:

Անդրադառնալով ընտրություններին չմասնակցող երեք խորհրդարանական խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում վերջիններիս կողմից բարձրացված խնդիրների մասին հարցին, պատվիրակության անդամ Ստեֆան Շենեկը նշեց.

’’ Այդ երեք կուսակցությունների հետ մենք խոսեցինք այն պատճառների մասին, որոնց հիման վրա նրանք որոշեցին չմասնակցել ընտրությանը: Ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում առաջադրել թեկնածու, թե ոչ: Դրա թիկունքում կարող են լինել քաղաքական կամ ռազմավարական պատճառներ, բայց մեր պատվիրակության համար  շատ կարեւոր էր լսել, որ այդ երեք քաղաքական կուսակցություններն իրենց ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում’’:

Նրա խոսքով, ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարեւոր արժեքներից է եւ ԵԽԽՎ պատվիրակության համար կարեւոր էր ընդգծել, որ վերը նշված քաղաքական ուժերը ընտրողներին բոյկոտի կոչ չանեն:

Անդրադառնալով հարցին, թե ինչ եզրակացության կհանգեր ԵԽԽՎ պատվիրակությունը, եթե հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում  ընտրություններին , բոյկոտի կոչ անեին իրենց ընտրազանգվածին, Քերեն Վոլդսեթը պատասխանեց.’’Այդպիսի խնդիր չկա իրականում, մենք նախընտրական այցով ենք եկել, ընտրություներից հետո էլ կլինի զեկույց եւ այն ժամանակ հավանաբար կարող ենք ասել, թե ինչ է տեղի ունեցել, իսկ այժմ այստեղ ենք, որպեսզի տեղեկանանք եւ լսենք’’:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի հնարավորությանը, Քերեն Վոլդսեթը նշեց, որ ընտրակաշառք բաժանելու հնարավորության մասին խոսակցություներն իրեն էլ են հասել.’’Մենք խոսել ենք ոստիկանապետի հետ: Այդ առումով նշվել է, որ քայլեր են ձեռնարկվում: Հուսով ենք, որ նման  բան այլեւս տեղի չի ունենա’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ