11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Փող” չի շարժվելու. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները` ընտրական հանձնաժողովներում տեղերն այս տարի չեն վաճառվում: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները որոշակի աշխատավարձ են ստանում, եւ քանի որ այս ընտրություններում “փող” չի շարժվելու, հանձնաժողովի տեղերի համար գնորդ էլ չկա: Նախորդ ընտրություններում օլիգարխները “բիրիքով” առնում էին հանձնաժողովականների տեղերը, որովհետեւ այդպես ավելի էժան էր, քան ամեն ընտրողին փող տալը: Սա այս նախագահական ընտրությունների միակ “նոու հաուն չէ”, որոշվել է նաեւ, որ մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր չբերեն:

Ծայրահեղ դեպքերում է պետք կիրառել այդ “սերվիսը”: Եվ քանի որ ընտրությունների միակ խնդիրը մասնակցության հարցն է, ՀՀԿ-ն` իր, ՕԵԿ-ն իր կուսակցականների վրա պարտադիր պլան է դրել, թե ով ինչքան “հարեւան-ծանոթ” ունի, պետք է բերի քվեարկության:

Ի դեպ, եթե նախորդ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանող ԲՀԿ-ն տարրալուծվել էր ՀՀԿ շտաբի կազմում եւ այդպես միասնական աշխատում-մասնակցում էր քարոզարշավին` մեկ տեղակալով, մեկ-երկու ներկայացուցչով, ապա այս ընտրություններում ՀՀԿ-ի միակ գործընկեր ՕԵԿ-ը ”հանդես է գալիս” առանձին շտաբով, առանձին ծրագրով` զուգահեռ քարոզարշավով, որ ընտրություններից հետո իշխանական սեղանից փախցրած պատառն ավելի պատկառելի լինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ