22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչպիսին է գրիպի համաճարակային իրավիճակը Հայաստանում

”Հանրապետությունում համաճարակային իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու որևէ պատճառ չկա”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով` գրիպը սեզոնային հիվանդություն է և բնական է, որ ձմռանը դեպքերի թվի  աճ լինում է: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատելով` Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ դեպքերի թվի մեջ տարբերություն չկա:

Նա նշեց, որ քանի որ համաճարակային իրավիճակը հանգիստ է, նախարարությունը յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով է իրականացնում մոնիտորինգ: ”Նախորդ տարվա նույն սեզոնի նույն շաբաթվա հետ եթե համեմատում ենք, տեսնում ենք, որ մոտ 1.3 անգամ այս տարվանն ավելի ցածր է”,-նկատեց Ավետիսյանը: Վերջինս սա պայմանավորում է ոչ թե եղանակի, այլ ուղղակի համաճարակային գործընթացի հետ:  

Հիշեցնենք, որ գրիպից խուսափելու համար հարկ է օգտագործել միանվագ օգտագործման թղթե անձեռոցիկներ, անընդհատ լվանալ ձեռքերը, հազալու և փռշտալու հիգենիա պահպանել: Բացի դա վարակակիրներին խորհուրդ է տրվում չօգտվել հասարակական տրանսպորտից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ