27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարները վարչապետին զեկուցել են

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետության ծառայության նախագահը, ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի պետը, Միգրացիոն պետական ծառայության պետը:
Կառավարության անդամները և առընթեր մարմինների ղեկավարները վարչապետ Սարգսյանին զեկուցել են հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ