Տարոն Մարգարյանը` ամենասեքսուալ տղամարդկանց տասնյակում /ֆոտո/
Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երգիչ, “Դժվար ապրուստ” սերիալում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը:
Ցուցակում աղջիկների սիրելի Միհրան Ծառուկյանին հաջորդում են ոչ պակաս սրտակեր դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 10-նյակում են հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երգիչներ Հայկոն եւ Արամեն, հաղորդավարներ Հրաչ Մուրադյանը եւ Ավետ Բարսեղյանը, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը եւ hումորիստ, երգիչ Արամ MP3-ը:
Պետք չէ անտեսել նաեւ այն փաստը, որ հարցվածների մի ստվար հատված կարծում է, թե վերը թվարկված հայտնիներից եւ ոչ մեկն արժանի չէ ամենասեքսուալի տիտղոսին:
աղբյուրը` bravo.am