09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԸՀ 3 օր է տվել էպոսագետ թեկնածուին

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է`

”Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում իրականացրել է լսումներ` 2013թ. հունվարի 24-ի ԿԸՀ որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Համաձայն նշված որոշման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը, նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարբերաբար շրջայցեր է կազմակերպել: Հերթական շրջայցը կազմակերպվել է 2013թ. հունվարի 24-ին, որի ընթացքում վերահսկիչ–վերստուգիչ ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ անվճար հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Ժորժիկի Սեդրակյանի կողմից փակցված պաստառների վրա բացակայում է պատվիրատուի,  տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

Ծառայությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ նշված շրջայցի ընթացքում հայտնաբերվել է նույն թեկնածուի քարոզչական պաստառները ընտրական օրենսգրքով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:

Հանրապետության Նախագահի թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու և նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով` վերահսկիչ–վերստուգիչ ծառայությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել էր քննարկել նշված փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշում:

Քննարկման արդյունքում, հիմք ընդունելով Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի լիազոր ներկայացուցչի բացատրությունները, համաձայն որոնց տարվում են համապատասխան աշխատանքներ խախտումները վերացնելու ուղղությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է կիրառել նախազգուշացում` թեկնածուին տալով խախտումը դադարեցնելու համար եռօրյա ողջամիտ ժամկետ` մինչև 2013թ. հունվարի 28-ը, և դիմել Երևանի քաղաքապետին` ընտրական օրենսգրքի խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացնելու նպատակով:

 2. Նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրել է նաև 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ