16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները նախընտրում են Եվրոպան. սոցիոլոգ

Հունվարի 18-19-ին ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքային համաչափ 1650 չափահաս բնակիչ հարցման է ենթարկվել ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական կենտրոնի կողմից: Կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այդ հարցման արդյունքները՝ նշելով, որ հարցվողներին գտնելու համար առաջարկ է արվել 2320 հոգու, սակայն նրանց 29%-ը հրաժարվել է՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով:

Հարցման ընթացքում փորձել են պարզել, թե հարցվողների համար որն է նպատակահարմար և հեռանկարային միանալ Եվրասիական մաքսային միությանը, թե Եվրամիությանը: Հարցվողների 52.2%-ը նախապատվությունը տալիս է  Եվրասիական մաքսային միությանը, 23.2%-ը՝ Եվրամիությանը,   9.1%-ը դժվարացել է պատասխանել, իսկ ոչ մեկին պատասխանել է 15.5%-ը: Ադիբեկյանի խոսքով՝ բարձրագույն կրթությամբ մարդկանց 28%-ը ցանկանում է  միանալ Եվրամիությանը, իսկ 48%-ը Եվրասիական մաքսային միությանը: Ուսանողների 44%-ն է նախապատվությունը տալիս Եվրամիությանը, իսկ Եվրասիական մաքսային միությանը նախապատվություն է տալիս 24%-ը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ