09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

ԴԱՀԿ-ին արդեն վստահում են. Միհրան Պողոսյան

Այս տարի  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 20 տոկոսով ավել գումար է մուտքագրել պետական բյուջե: Պահանջատերերի օգտին բռնագանձվել  եւ վերականգնվել է 15,461,770,966 դրամ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր  Միհրան Պողոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ` 120 պահանջատեր դիմել է իրենց իրավունքները վերականգնելու համար: Սա խոսում է այն մասին, որ ժողովրդի մոտ մեծացել է ԴԱՀԿ-ի ծառայության հանդեպ […]

ԿԸՀ-ն վարչական վարույթ է հարուցել թեկնածուի նկատմամբ

      Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կազմակերպել:   Արդյունքում` հունվարի 24-ի հերթական այցի ընթացքում ծառայության աշխատակիցներն արձանագրել են հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների […]

Հայրիկյանը հացադուլ է հայտարարում

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօրվանից միանում է ԳԱԱ մոտ հացադուլի նստած գործընկերոջը` թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտրարել է Պարույր Հայրիկյանը` սահմանելով իր հացադուլի ժամկետը` երեք օր: Բանախոսի խոսքով` նա տեսակցել է Անդրիաս Ղուկասյանին, նրան հայտնել, որ հացադուլ կանի, բայց նրա կողքին նստել չի կարող, քանի որ գործեր ունի:

Պարգեւներ զինվորականներին եւ ազատամարտիկներին

Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ […]

Անժելայի տղամարդու գործով դիմում են նախագահին

Ներկայացնում ենք “Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ”քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին: Բաց նամակի տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց:  Հարգելի պարոն նախագահ, մենք` ներքոստորագրյալներս, որպես մարդ, ՀՀ քաղաքացի, չենք կարող անտարբեր լինել Կարեն Արայանի վերաբերյալ կազմված շինծու քրեական գործի ընթացքին և Կենտրոն և […]

Մեզ մի թունավորեք… ոսկու ձուլարանը բարձրաստիճան պաշտոնյայինն է /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրի առաջ շարունակվում է Մեղրաձոր համայնքի բնակիչների բողոքի ակցիան`”Ոչ ցիանիդին”, “Հանուն մեր երեխաների”, “Փրկիր Մեղրաձորը” պաստառներով: Նրանք հանրապետության նախագահից պահանջում են խնդրի լուծում: Մեղրաձորցիները մտահոգված են, որ ոսկու ձուլարանի կառուցումը բնապահպանական աղետ կլինի գյուղի համար: “Մեզ թունավորում են: Ակնկալում ենք, որ մի քիչ խիղճ պիտի ունենան, էդ խղճին մոտիկ բա՞ն է, տան կողմը […]

Տղերք, ուր էիք “Միսիս-2012”-ին` Սահմանադրությունը չի արգելում

Կինովավերագիր, լրագրող Վարդուհի Սիմոնյանը “Ֆեյսբուքում”  անդրադարձել է նախագահական ընտրություններին: “”Նախագահ-2013” շոուի մի քանի մասնակիցներ հղվում են Սահմանադրության վրա եվ ասում, թե մայր օրենքը մեզ չի արգելում առաջադրվել. դե արի ու դրանց մի հարցրու. -Տղերք, բա՞ “Միսիս-2012” միջազգային մրցույթը խի՞ եք բաց թողել, մանավանդ որ Սահմանադրությունը ձեզ չի արգելել ուժերը փորձել նաեւ էդ ստուգատեսում”,-գրել է Վ. […]

Շարմազանովը համաձայն է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում տարբեր ոլորտների առնչությամբ հնչած քննադատությունները, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. “Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական տարօրինակ ու իրականությունից հեռու հայտարարությունն է արել: Ինչպես հայտնի “Միմինո” ֆիլմի հերոսն էր ասում՝ “Сначала подумай, потом говори! Այս պահին միայն կանդրադառնամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը և նախագահի […]

ՍԴ-ն կհրապարակի “Ժառագական” պատգամավորի դիմումի վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հունվարի 25-ին գրավոր ընթացակարգով քննել է “ժառանգական” Ստեփան Սաֆարյանի դիմումը` Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2012թ.-ի դեկտեմբերի 2-ի լրացուցիչ ընտրության արդյունքներով թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ :   Հաշվի առնելով, որ գործում առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում` պատասխանող կողմ ճանաչված թ.1 ԸԸՀ-ի և հարակից պատասխանողի` ԿԸՀ-ի, սահմանված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված