11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Շարմազանովը համաձայն է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում տարբեր ոլորտների առնչությամբ հնչած քննադատությունները, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է.

“Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական տարօրինակ ու իրականությունից հեռու հայտարարությունն է արել: Ինչպես հայտնի “Միմինո” ֆիլմի հերոսն էր ասում՝ “Сначала подумай, потом говори! Այս պահին միայն կանդրադառնամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը և նախագահի թեկնածուին հիշեցնեմ, որ նրա գլխավորած “Ժառանգություն” կուսակցությունը, վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

“Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մի հարցում համաձայն եմ, իսկապես որ, այս տարիների ընթացքում քայքայումներ եղան. ափսոսանքով պետք է նշեմ, որ քայքայվեց “Ժառանգություն” խմբակցությունը”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ