16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ն վարչական վարույթ է հարուցել թեկնածուի նկատմամբ

 

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կազմակերպել:

 

Արդյունքում` հունվարի 24-ի հերթական այցի ընթացքում ծառայության աշխատակիցներն արձանագրել են հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկության բացակայության փաստ: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է:

 

Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:

 

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խնդրել է քննարկել այս փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը:

 

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 24-ի որոշմամբ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի կողմից նույն օրը ներկայացված գրության հիման վրա, հարուցվել է  վարչական վարույթ:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ