26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ՄԻ գրասենյակը հայտարարություն է տարածել` Ստամբուլում հայերի դեմ հարձակումների վերաբերյալ

Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի բաժանմունքը քաղաքի հայաշատ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց նկատմամբ ռասիստական հարձակումների եւ բռնություների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Վերջին երկու ամսվա ընթացքում Սամաթիայում  հինգ տարեց հայ կանայք միեւնույն ձեռագրով հարձակման են ենթարկվել, մեկը սպանվել, երկուսը կորցրել են աչքը: Հարձակումները կատարվել են գազանաբար:

Տուժածներին մահացու ծեծի ենթարկելու,  հինգ կանանց` տարեց եւ հայ լինելու փաստը ոչ մի կասկած չի թողնում, որ հասարակությունը կանգնած է ռասիստական հարձակումների առաջ…:

Թուրքիայի ՄԻ Ստամբուլի բաժանմունքի Ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել տուժողների ընտանիքների եւ թաղամասի բնակչության հետ, եւ այդ մասին զեկույց պատրաստել:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը ներկայացնելիք այդ զեկույցը հրապարակելու եւ հանրության հետ այն կիսելու համար կազմակերպության շենքում 2012 թ-ի հունվարի 25-ին մամուլի ասուլիս տեղի կունենա, որին կմասնակցեն ռասիզմին դեմ անհատներ, կազմակերպություններ:

Սարսափի եւ վախի մթնոլորտին անմիջապես վերջ դնելու համար պետությունից պահանջում ենք բարձր մակարդակով գործի անցնել եւ հզոր կամք ցուցադրել ռասիստական հարձակումների դեմ: Որպես մարդու իրավունքների պաշտպաններ` հետեւողական ենք լինելու ռասիստական թշնամանքի դեմ պետության գործողություններին:

Ռասիզմի դեմ պայքարն օրակարգում պահող հանրային ընդդիմության բոլոր հատվածներին կոչ ենք անում այս հարցում գործել միահամուռ ուժերով”:

 

 Հաղորդում է “Արմենպրեսսը”

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ