03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էթիկայի հանձնաժողովի նիստն այս անգամ էլ անցավ առանց պատգամավորների

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր շարունակել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննությունը:  Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումին` քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ, որոնք ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը բոյկոտեցին, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:

Ակնկալվում էր լսել պատգամավորների պարզաբանումները, սակայն ինչպես հանձնաժողովի նախորդ նիստերին, այս նիստին եւս որեւէ պատգամավոր չէր ներկայացել: Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովը ‘’83-ի գործով’’ որոշում կկայացնի մինչեւ փետրվարի մեկը:

Այսօր հանձնաժողովը պետք է լսեր նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի  պարզաբանումները ` լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ իրեն հարց ուղղել ցանկացող լրագրողին պատգամավորն սպառնացել էր ջարդել ծնոտը:

Մհեր Սեդրակյանը եւս չէր ներկայացել հանձնաժողովի նիստին: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորների ներկայությունը պարտադիր չէ:  Այս հարցի քննությունը հանձնաժողովը դեռ կշարունակի: Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումն ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում,  ԱԺ նիստին  համապատասխան հայտարարություն է  արվում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ