26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արչին չի ընտրի շիկահեր “հերոսուհու”

Հարցազրույց հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ /Արչի/

Լավագույն հեռուստալրագրողի կոչման արժանանալն անշուշտ պարտավորեցնող է, էլ ի՞նչ անվանակարգերում կուզեիր լինել լավագույնը:

-Երբեք չեմ մտածել ձգտել ինչ-որ անվանակարգերում լինել լավագույնը: Հիմա, երբ հարցնում եք, կարող եմ ասել, որ հաստատ կուզեի լինել “Լավ ամուսին” և “Լավ հայր” անվանակարգերում:

Բավական մեծ աշխատանքային փորձ ունես, ի՞նչ գնահատական ես տալիս ինքդ քեզ պրոֆեսիոնալիզմի առումով…

Ես փորձել եմ անել այն, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Ես ստեղծել եմ մի թիմ, որն ինձ հետ աշխատում է օր ու գիշեր: Ինչ-որ աստիճանի հաստատ հասել եմ, բայց  դա ոչ սկսնակի , ոչ էլ լրիվ կայացածի աստիճան է: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ:

Մինչև այսօր ամենաբարձր ձեռքբերումդ…

-Մարդ մնալն է:

Հեռուստատեսության ոլորտում աշխատողներին թերևս ամենաբնորոշ հատկությունը նյարդային լինելն է: Քեզ համար է՞լ է այդպես: Ովքե՞ր կարող են “զոհ” դառնալ Հրաչի նյարդային բռնկումներին:

-Իհարկե ես էլ եմ այդպիսին: Ես ինքս եմ դառնում իմ նյարդային բռնկումների զոհը: Ոչ միայն հեռուստատեսության ոլորտում, այլև բոլոր այն ոլորտներում, որոնք կապված են արվեստի, ստեղծագործական աշխատանքի հետ. հաստատ կա նման բան: Նյարդային լինելդ որևէ իրավիճակում արտահայտվում է, բայց դա երբևէ եթերը չի կարող լինել:

-“Կիսաբաց լուսամուտներ” հաղորդումը բոլորովին նոր փուլ էր քո կարիերայում: Փոխե՞ց այն ինչ –որ բան քո կյանքում, աշխարհայացքումդ:

-Իհարկե: Անձնականի վրա այնքանով անդրադարձավ, որ եթե ես ժամանակին ունեի մի փոքր իմ անձնականը, հիմա բացարձակ չունեմ, օրվա 24 ժամն ինձ մոտ գործնական է: Իսկ աշխարհայացքս փոխվեց 180˚-ով: Հատկապես ազգային  մտածելակերպին վերաբերող հարցերում: Հիմա առնվազն քմծիծաղ է առաջանում ինձ մոտ, երբ ասում են ,թե ինչ-որ բան չակերտներից կամ սահմաններից դուրս մեր ազգին սազական չէ:

Հոգեբանական առումով բավական ծանր հաղորդում է, չե՞ս կարծում, որ այն կարող է իր ազդեցությունն ունենալ նաև քո հոգեկան աշխարհի վրա:

-Ոչ թե կարծում եմ, այլ սեփական մաշկիս վրա եմ զգացել: Ժամանակին փորձել եմ կանխել դա մասնագետների օգնությամբ: Իսկ հիմա մարզասրահ եմ այցելում շաբաթը 3 անգամ, որտեղ էլ բացասական էմոցիաներս հանձնում եմ երկաթին, լիցքաթափվում: Ինչ-որ շրջան նաև հանգստացնող դեղահաբեր էի օգտագործում, բայց, փառք Աստծու, դա արդեն անցյալում է:

Իսկ առհասարակ տպավորվո՞ղ ես:

-Ցավոք, այո: Մինչև ինքս իմ միջով չանցկացնեմ ինֆորմացիան, չի ստացվում: Չեմ կարողանում այդ պատնեշն անցնել:

Մեզնից ոչ ոք անթերի չէ, ինքդ կարողանո՞ւմ ես տեսնել թերություններդ: Ըստ քեզ, որո՞նք են դրանք:

-Ես իմ թերությունները միանշանակ նկատում եմ: Եթե դուք նկատում եք, կարող եք ասել, ես դրանք կհամադրեմ իմ իմացածների հետ: Բայց չեմ ուզում ամբողջ հանրությանն իրազեկել իմ թերությունների մասին:

Ինքդ հիանալի բացահայտում և ներկայացնում ես ուրիշների կյանքը, խնդիրները, իսկ ազատորեն կարողանո՞ւմ ես խոսել նաև  քո խնդիրների, անձնական կյանքի մասին:

-Ես միանշանակ  չեմ կարող ասել, որ բարդույթավորված անձնավորություն եմ: Ես կարողանում եմ ազատորեն խոսել, եթե դրա ցանկությունն ունեմ: Ես փակ չեմ որպես մարդ, բայց կան բաներ, որոնք իմն են, և ըստ իս` ճիշտ չէ դրա մասին ինֆորմացնել բոլորին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածքը: Ես սահմանել եմ իմ անձնական տարածքի անձեռնմխելիությունը  և պետք է խնդրեմ հասարակությանը հաշվի նստել իմ կարծիքի հետ:

Ի՞նչ կա քո կիսաբաց լուսամուտներից ներս:

-Իմ կիսաբաց լուսամուտներից ներս, փառք Աստծու, այսօր ամեն ինչ լավ է, որոշակիորեն կայուն: Ընտանիքում ևս ամեն ինչ շատ լավ է, իսկ ինձ մտահոգող միակ բանն այս պահին հայրիկիս առողջությունն է, ինչի վրա էլ ես հիմա կենտրոնացած եմ:

Հավատո՞ւմ ես հրաշքների: Ամենամեծ հրաշքը քո կյանքում…

-Հավատում եմ հրաշքների: Այն, որ ես լույս աշխարհ եմ եկել… Դրան հավասար մի հրաշք կլինի, երբ ես ինչ- որ մեկին, կնոջս և Աստծո հովանավորչությամբ, կյանք կտամ, այսինքն` կունենամ իմ երեխան:

Եթե ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիր կյանքում, ապա…

-Հավատալով հրաշքների` կուզեի վերադարձնել մարդկանց կորցրած  առողջությունը: Կուզեի, որ բժիշկները կարողանային հրաշքներ գործել: Չեմ ուզում, որ անհաղթահարելի հիվանդություններ լինեն: Իմ ամենամեծ ցանկությունն է:

Մի առիթով նշել ես, որ կանանց սերը քո հանդեպ ավելի ես կարևորում, քան աղջիկներինը: Ինչո՞ւ:

-Ճիշտ եք, այդպես է: Աղջիկներ ասելով՝ նկատի ունեմ դեռահասներին, ովքեր որպես անձնավորություն դեռևս կայունացած չեն: Նրանք կարող են առավելագույնը հրապուրված լինել գլխավորապես քո արտաքնով: Իսկ կինը, ով տարիների փորձ ունի, առաջնային ուշադրություն է դարձնում տղամարդկային այն որակներին, որոնք դու ունես, և երկրորդ պլան է մղվում արտաքինը, շարմը: Աղջիկները գուցե հասունանալուց հետո չհավանեն իմ վիզուալ կերպարը, բայց կնոջ մոտ արդեն մնայուն է սերը:

Քանի որ խոսեցինք կանանցից, կուզեի իմանալ` արդյոք ունես  կնոջ իդեալ:

-Ինձ համար անընդունելի են չափանիշներ որոշելը՝ թե  աչքերի ինչ  կտրվածքով, բերանի կոնկրետ շարժվածքով, ունքերի ձևվածքով պետք է լինի կինը: Ինձ համար առաջնայինը մարդն է և հետո միայն վիզուալը: Ես շատ ավելի խորն եմ նայում մարդուն, և արտաքին տվյալներն ինձ համար առաջնային չեն:

Իսկ ոչ թե արտաքին, այլ ներքին ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քեզ համար կինը:

-Պետք է կանացի լինի, խելացի: Պետք է խուսափի շիկահերների մասին պատմվող անեկդոտների հերոսուհու կերպարից  (ժպտում է- LN):

Հաջողակ տղամարդկանց թիկունքում միշտ էլ ուժեղ կանայք են կանգնած: Ո՞վ է կանգնած քո թիկունքում:

-Ձեր հարցը ենթադրում է, որ ես արդեն հաջողակ տղամարդ եմ ձեր աչքերում, և ոչ միայն ձեր (ժպտում է-LN): Իմ թիկունքում, ցավոք, դեռևս միայն ես եմ: Միակ աջակիցը` իգական սեռի ներկայացուցիչ, մայրս է:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ընտանիքի մոդելը:

Երջանիկ եմ պատկերացնում: Բայց չեմ ուզում ունենալ չափանիշներ, որոնց պետք է հարմարեցնեմ այդ աղջկան, ով իմ կինն է լինելու: Չեմ էլ ուզում երեխաներին հարմարեցնել որևէ չափանիշների: Իմ կինն էլ, երեխաներն էլ վառ անհատականություններ են լինելու:

Եթե 3 բառով նկարագրես քեզ, ապա…

-Ես շատ աշխատասեր, ազնիվ և անշահախնդիր մարդ եմ:

Իսկ եթե 3 հատկանիշներով նկարագրես քո ապագա կնոջը…

Կանացի, կամեցողևիմ «բզիկներին» ուշադրությունչդարձնող:

Հայ տղամարդկանց մոտ մի այսպիսի մի տենդենց կա՝ իրենց ընտրյալներին փորձում են նմանեցնել մայրիկներին:  Ունե՞ս  այդպիսի ցանկություն:

-Բացարձակ: Դա չկայացած տղամարդկանց մենաշնորհն է: Մանկությունից եկած խորը խնդիրների մասին է խոսում, երբ տղամարդն իր կնոջն ընտրում է համապատասխան իր հորը:  Բացարձակ չեմ ուզում, որ որևէ բանով կինս նման լինի մայրիկիս: Ուզում եմ իմ մայրիկն աննման լինի, և նույնքան աննման լինի իմ կինը:

Որո՞նք են այդ հատկանիշները, որոնցով կարող ես բնորոշել՝ արդյոք  կայացած է տղամարդը, թե ոչ: Ինքդ քեզ կայացած տղամարդ համարո՞ւմ ես:

 -Այո համարում եմ: Կայացած տղամարդ ասվածն արդեն բնորոշում է, չկան դրանից բխող պատճառահետևանքային կապեր: Տղամարդը կամ կայացած է լինում, կամ կայացած չի լինում: Չի կարող կիսով չափ կայացած լինել:

Հարցազրույցը` ՆելլիՂարիբյանի

Աղբյուր`LADYNEWS.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ