11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Արջի ծառայություն” Սերժ Սարգսյանին. “Ժառանգությունն” անուն է հրապարակում

 ՛՛Իշխանության թեկնածուն այս հինգ տարիների ընթացքում հնարավորություն ուներ կյանքի կոչելու խոստացված բարեփոխումները: Խոստում կար, որ խորհրդարանում մականունավորներ, խոշոր գործարար պատգամավորներ չեն լինի, բայց հակառակ պատկերն է՛՛,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  

Վերջինս նշեց, որ իրենք տեղեկություններ են ստացել, որ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դպրոցներում հավաքել ու ընտրությունների մասին է խոսել ուսուցիչների հետ: ՛՛Հույս ունեմ, որ շատ արագ կշտկվի, արջի ծառայություններն արդեն սկսվել են, թող իրենք արագ կանխեն այդ ծառայությունները՛՛,-նշեց նա:

Ի պատասխան՝ քննարկմանը ներկա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը խորհուրդ տվեց փաստերով խոսել: ՛՛Եթե կան կոնկրետ փաստեր, կխնդրեմ, որ անպայման մատնանշեք, անուններ հնչեցնելիս մի քիչ սկզբունքային լինել, “արջի ծառայություն” մատոցողները պատժվելու են, մենք արդար ընտրություններ անցկացնելու որևէ խոչընդոտ չունենք՛՛,-ասաց պատգամավորը և ժպտալով հավելեց.

՛՛Այս անգամ էլ պետք է սպասեք, սովորեք երկրի կառավարման ձևը՛՛:  

Հումորով պատասխանեց նաև Մարտիրոսյանը. ՛՛Ես չեմ ուզում սովորել, թե ինչպես անել, որ երկու հարյուր հազար մարդ գնա երկրից՛՛:

Հիշեցնենք, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն “արջի ծառայություն” մատուցողներ պետք չեն եւ որ նրանք պատժվելու են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ