23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Դինքի սպանության հետ առնչվող հերթական պաշտոնյան է “պարգեւատրվել”

Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոփոխություններ է կատարել կառավարությունում`մասնավորապես այլ պաշտոնյաներով փոխարինելով ներքին գործերի եւ տուրիզմի նախարարներին, հաղորդում է “Hurriyet”-ը:

Համաձայն վարչապետի կարգադրության ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամեր Գյուլերը: 

“Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանների պնդմամբ` Գյուլերն առնչություն է ունեցել Դինքի սպանության հետ, հաղորդում է “Radikal”-ը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Դինքի սպանության հետ առնչվող թուրք պաշտոնյաները “պարգեւատրվում են”: Դինքի փաստաբաններից մեկը նշել է, որ Հրանտի գործով զբաղվողները “առաջ են գնում”: 

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին իր խմբագրության առջեւ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ