09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Տղա ես, հավատարիմ մնա . Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ում բավական վատ է ընդունվում , երբ այս օրերին որոշ ԲՀԿ-ականներ հայտարարություններ են անում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, այսինքն` հրաժարվում են “որեւէ թեկնածուի չսատարելու” մասին կուսակցության քաղխորհրդի որոշումից: Ըստ այդմ` ինչպես թերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ պատասխանատուներից մեկը, ԲՀԿ անդամները “տղայականով” դա անընդունելի են համարում. “Տղա ես, հավատարիմ մնա կուսակցության որոշմանը, կամ […]

Ընկել են ռայոնի ժողովրդի ջանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Մասիս քաղաքում, թվում է` արտակարգ դրություն է: Արդեն մեկ շաբաթ է` քաղաքում ավելի շատ ճանապարհային ոստիկանության մեքենաներ են շրջում, քան քաղաքացիական ավտոմեքենաներ: Երեկ վարորդները մեր լրագրողին դժգոհել են, որ շրջիկ ճանաարհային ոստիկանները մայրաքաղաքից են եւ որսի դուրս եկածի պես կանգնեցնում են ցանկացած մեքենա: “Երեւանում արագաչափերի եւ տեսախցիկների հայտնվելուց հետո հիմա իրենց գործը կանգնել […]

Լեւոնից “ատչյոտ” են ուզելու. 168 ժամ

ՀԱԿ-ում տիրող հարաբերական անդորրը միայն թվացյալ է: Այդ կառույցին մաս կազմող կուսակցությունների եւ անհատների մեծ մասը չնայած դժգոհ է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումից՝ դա գնահատելով որպես պայքարից հրաժարվելու քայլ, սակայն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններ կամ գործողություններ անելուց: Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:  “Մեր տեղեկություններով, ՀԱԿ մի քանի անդամներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, Վարդան […]

ՀՅԴ-ն հանուն Սերժ Սարգսյանի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլեւ ՀՅԴ-ականները: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն  ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց […]

Սբ. Սարգիսն ու Սերժ Սարգսյանը /ֆոտո/

Հունվարի 26-ին նշվում է Սուրբ Սարգսի տոնը: Ինչպես ազդագրերն են հուշում, այն այս տարի անց է կացվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին նշվում է Երեւանի կենտրոնում փակցված վահանակներում: Արարատյան թեմի մամուլի դիվանից հետաքրքրվեցինք` ինչ կապ քաղաքականությունը հոգեւոր տոնի հետ` Սերժ Սարգսյանը սբ. Սարգսի հետ: Պարզաբանեցին, որ Սերժ Սարգսյանն արդեն 4 տարի […]

Նաոմի Քեմփբլը դի Կապրիոյի հետ է /ֆոտո/

Հոլիվուդյան 38-ամյա դերասան Լեոնարդո դի Կապրիոն որոշել է նկարահանումների ծանաբեռնված գրաֆիկից հետո հանգստանալ իր շքեղ զբոսանավի վրա: Նա հրավիրել է մոտ ընկերներին, որոնց թվում է եղել նաեւ 42-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Ընդ որում, “սեւ հովազը” առանց իր ռուս ընկերոջ` Վլադիսլավ Դորոնոնիի է եղել:  Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 2 աստղերին, որոնց ժամանակին բուռն սիրավեպ էին վերագրում: […]

Ինչպիսին է գրիպի համաճարակային իրավիճակը Հայաստանում

”Հանրապետությունում համաճարակային իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու որևէ պատճառ չկա”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով` գրիպը սեզոնային հիվանդություն է և բնական է, որ ձմռանը դեպքերի թվի  աճ լինում է: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատելով` Լիլիթ Ավետիսյանն […]

Տարոն Մարգարյանը` ամենասեքսուալ տղամարդկանց տասնյակում /ֆոտո/

Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երգիչ, “Դժվար ապրուստ” սերիալում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը: Ցուցակում աղջիկների սիրելի Միհրան Ծառուկյանին հաջորդում են ոչ պակաս սրտակեր դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 10-նյակում են հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երգիչներ Հայկոն եւ Արամեն, հաղորդավարներ Հրաչ Մուրադյանը եւ Ավետ Բարսեղյանը, ֆուտբոլիստ […]

Կուլակաթափություն չի լինելու /վիդեո,ֆոտո /

Հ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը  նախընտրական քարոզարշավը այսօր շարունակեց մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: “Մենք 5 տարի առաջ էլ ենք պայմանգիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահներին կբավականացներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի