Սբ. Սարգիսն ու Սերժ Սարգսյանը /ֆոտո/
Հունվարի 26-ին նշվում է Սուրբ Սարգսի տոնը: Ինչպես ազդագրերն են հուշում, այն այս տարի անց է կացվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս մասին նշվում է Երեւանի կենտրոնում փակցված վահանակներում: Արարատյան թեմի մամուլի դիվանից հետաքրքրվեցինք` ինչ կապ քաղաքականությունը հոգեւոր տոնի հետ` Սերժ Սարգսյանը սբ. Սարգսի հետ: Պարզաբանեցին, որ Սերժ Սարգսյանն արդեն 4 տարի է, ինչ հովանավորում է տոնի շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումները:
Դիվանից միաժամանակ նշեցին, որ սա չկապենք ընտրությունների հետ: “Զարմանալի է, որ նոր եք նկատել նախագահի հովանավորությունը: Նա եկեղեցուն մոտ կանգնած այր է, եւ քանի որ Սերժ Սարգսյանի անվանակոչության տոնն է, ուստի նա արդեն շատ տարիներ` հովանավորյալն է տոնի”,-ասաց դիվանի մամլո պատասխանատու Էլիզա Մանուկյանը:
“Սուրբ Սարգիս, այսինքն` Սարգիսների եւ Սարգսյանների տոնն է, եւ պետք է նրանց շնորհավորել”,-նշեց տիկին Մանուկյանը: