11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

6 կուսակցություն է անցնելու խորհրդարան. Ադիբեկյանը համոզված է

Ընտրությունները կանցնեն սոցիալ-տնտեսական կարգախոսներով, եւ այն կուսակցությունը, որը կտա ավելի համոզիչ խոստումներ, որ երկրի տնտեսական վիճակը կբարելավվի, նա էլ բարձր ձայներ կհավաքի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով` այդ առումով ԲՀԿ-ն ավելի շատ շանսեր ունի ընտրազանգվածը մեծացնելու, քանի որ զուտ տնտեսական խնդիրներ է առաջ քաշում: Ըստ […]

“Պահանջում ենք արժանապատիվ տրանսպորտ” /վիդեո/

“Արժանպտիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածության: Ակցիան իրենից ներկայացնում էր բացօթյա ֆոտոցուցահանդես: Այն մեկնարկեց Հանրապետության հրապարակում, ինչից հետո ակցիայի մասնակիցները բարձրացան դեպի օպերա, անուհետև գնացին Մաշտոցի պուրակ: Լուսանկարների վրա պատկերված էր հասարակական տրանսպորտի այսօրվա վիճակը: Ակցիայի շրջանակներում երիտասարդները հանդիպեցին քաղաքապետի տրանսպորտի հարցով օգնականի հետ: Երիտասարդները անցորդներին թռուցիկներ էն բաժանում, […]

Պոռնոաստղի արտառոց պայքարը /ֆոտո/

Իտալիայի տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը լրջորեն ազդել է քաղաքացիների` չինովնիկների հանդեպ վստահության վրա: Այժմ իշխանությունը “վտանգված” է անցնել նրանց ձեռքը, ովքեր, առաջին հայացքից, քաղաքականության հետ որեւէ կապ չունեն: Մունիցիպալ ընտրությունների մասնակից թեկնածուների շարքում են հայտնվել նույնիսկ թոշակի անցած պոռնոաստղերը: Բացի հայտնի պոռնոաստղեր Չիչոլինայից եւ Միլլի Դաբրաչոյից, որոնք պայքարում են Մոնցե եւ Տորրե-դել-Գրեկո քաղաքների քաղաքապետերի պաշտոնի […]

ՀԱԿ-ի ցուցակը պատրաստ է, դժգոհողներն էլ կլռեն

“Ցուցակը պատրաստ է, բայց ես անտեղյակ եմ, ինձ համար կարեւոր է որ կուսակցությունը դաշինքով  հանդես գա, իսկ թե որտեղ կլինեմ, կարեւոր չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանը որտեղ կտեսնի մեզ, մենք կընդունենք այդ որոշումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՀԱԿ համամասնական ցուցակին եւ այնտեղ ՍԴՀԿ-ի դերին: Հարցին, թե արդյո՞ք ավտորիտարիզմի մասին չի խոսում այն […]

Հարյուրավոր մերկ հեծանվորդներ ակցիա են կազմակերպել Պերուում /վիդեո/

Մի քանի հարյուր մերկ հեծանվորդներ 11 կմ ճանապարհ են անցել հեծանիվներով Պերուի մայրաքաղաք Լիմայում: Այս ակցիայով մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել վարորդների եւ երկրի կառավարության դեմ, որոնք չեն աջակցում հեծանվային սպորտին: Հեծանվորդները` մերկ կամ ներքնազգեստով, մարմնի վրա` “ես սիրում եմ կյանքը” եւ “հարգիր իմ հեծանիվը” գրառումներով, խորհրդանշել են այս սպորտով զբաղվող մարդկանց “փխրունությունը”: Ակցիայի մասնակիցներից […]

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ՍԴՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

“Բոլոր փաստարկները, որ  մենք ներկայացրել ենք, բավական է, որ պետռեգիստրում չեղյալ հայտարարվեր նրանց գրանցումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով ՍԴՀԿ-ի գրանցման հետ կապված խնդրից: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գրություն է ստացել Արդարադատության նախարարությունից, որում տեղեկացվում է, որ կուսակցությունն ունի նոր վարչություն և նոր ատենապետ: Նոր ատենապետը, […]

Երիտասարդը ուզում է պատգամավոր դառնալ

“Արցախ” ակումբի նախագահ Արման Սարգսյանը մտադիր է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակագորվ առաջադրել թիվ 9 ընտրատարածքում: “Ես պատգամավոր եմ ուզում դառնալ, որպեսզի երիտասարդները լավ ապագա ունենան: Տեսեք քանի երիտասարդ կա, որ գործազուրկ է, պիտի մշակվի որեւէ քաղաքականություն”,-ասաց Արման Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այստեղ ԲՀԿ-ից առաջադրվելու է Նապոլեոն Ազիզյանը, իսկ ՀՀԿ-ից գործող […]

Մարդը պիտի հենարան ունենա, որ փոխվի. Աշոտ Բլեյան

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը քաղաքագետ չէ, բայց կարդացել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Նաեւ հետեւել է տարբեր լրատվամիջոցների  հրապարակումներին: “Չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ ես քաղաքագետ չեմ: Բայց, իհարկե, մարդը պիտի փոխվի”,-ասաց նա “Հենարան” մամուլի ակումբում: Աշոտ Բլեյանը պահը բաց չթողեց եւ լրագրողներին ասաց, թե իր կարծիքով ի՞նչ է նշանակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի