01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Պահանջում ենք արժանապատիվ տրանսպորտ” /վիդեո/

“Արժանպտիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածության: Ակցիան իրենից ներկայացնում էր բացօթյա ֆոտոցուցահանդես: Այն մեկնարկեց Հանրապետության հրապարակում, ինչից հետո ակցիայի մասնակիցները բարձրացան դեպի օպերա, անուհետև գնացին Մաշտոցի պուրակ: Լուսանկարների վրա պատկերված էր հասարակական տրանսպորտի այսօրվա վիճակը:

Ակցիայի շրջանակներում երիտասարդները հանդիպեցին քաղաքապետի տրանսպորտի հարցով օգնականի հետ: Երիտասարդները անցորդներին թռուցիկներ էն բաժանում, որոնց վրա գրված էին հետեւյալ կարգախոսները՝

Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում.

Պահանջիր ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Միկրոավտոբուսները չեն հետեւում սահմանված ժամանակացույցին, այդ պատճառով էլ կանգառում կուտակումներ են լինում

Պահանջիր նրանցից աշխատել օրենքին համապատասխան

Պահանջիր պատկան մարմիններից պատժել քեզ վատ սպասարկող գծատերերին

Հանրային տրանսպորտը պետք է աշխատի նաեւ երեկոյան եւ գիշերային ժամերին

Պահանջիր, որ վարորդը չծխի եւ երաժշտություն չլսի

Միացիր մեզ ֆեյսբուքում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ