Մարդը պիտի հենարան ունենա, որ փոխվի. Աշոտ Բլեյան

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը քաղաքագետ չէ, բայց կարդացել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Նաեւ հետեւել է տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին:
“Չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ ես քաղաքագետ չեմ: Բայց, իհարկե, մարդը պիտի փոխվի”,-ասաց նա “Հենարան” մամուլի ակումբում: Աշոտ Բլեյանը պահը բաց չթողեց եւ լրագրողներին ասաց, թե իր կարծիքով ի՞նչ է նշանակում հենարան:
“Հենարանը լավ անուն է, ասես հայրենիքի հոմանիշը լինի: Այսօր հասարակ քաղաքացին հենարանի կարիք ունի, որպեսզի լսելի դարձնի իր ձայնն ու իր խնդիրները, քանի որ հայ քաղաքացին դեռեւս մնում է չլսված”,-ասաց Բլեյանը: