11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

2012-ին անցում է կատարվելու միկրոավտոբուսներից` ավտոբուսներին. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթեւեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս: ‘’ […]

Ֆուտբոլի Ֆեդերացիան “տեղն է դնում” օլիմպիական կոմիտեին

Վերջերս մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել էր այն փաստին, որ Հայաստանի ֆուտբոլային օլիմպիական ընտրանին չի կարող խաղալ ռուսաստանյան ‘Ֆորվարդ’ ընկերության մարզահագուստով, որի հետ պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ ահա այսօր ՀԱՕԿ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.’Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, […]

ՀՀ անվտանգության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մի քանի տարի առաջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երեւանում` ՀԱՊԿ հայեցակարգային եւ ռազմավարական փաստաթղթերի նախագծերի քննարկման նպատակով: ՀԱՊԿ ներկայացուցիչների եւ Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության գործընթացում ներգրավված ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով խորհրդակցություններից հետո տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի […]

Վերադարձ դեպի սովորական հայ մարդը. ինչպես կընկալվի` փոխվելու նախագահական ուղերձը

ՀՀ նախագահը ՀՀԿ 13-րդ համագումարում իր  ընդարձակ եւ շրջադարձային ելույթում եւս մեկ անգամ արժեւորեց ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, ցույց տալով, որ  երկրի բռնած եվրաինտեգրման կուրսը եւ ՀՀԿ գաղափարախոսությունը հակադիր բեւեռներում չեն, ի հեճուկս մի շարք  “վայ” քաղաքական գործիչների, ովքեր փորձում են ՀՀԿ գաղափարախոսությունը այլ կերպ մեկնաբանել: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը`գաղափարական […]

Օծանելիքն ու պահածոն` ՕԵԿ-ից

Henaran.am-ի մարզային աղբյուրների փոխանցմամբ, կանանց միմասյակի կապակցությամբ ՕԵԿ-ը մարզերում  որպես նվեր օծանելիք եւ պահածոյացված մթերք է բաժանել: ՕԵԿ-ն, ինչպես նշում են, մեր աղբյուրները մարզերում ակտիվ աշխատանք է տանում: Կուսակցական շտաբները լծված են  ակտիվի հավաքագրման եւ նոր կուսակցականների ներգրավման աշխատանքին: Ինչպես ասում են ՕԵԿ-ականները, կուսակցությունը, թեեւ Երեւանում ամուր դիրքեր չունի, բայց մարզերում ուժեղ է: Մեր աղբյուրները նշում […]

ԱԺ փոխնախագահն առաջինն է

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեց մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փոստաթղթերը: Լրագրողներին ԱԺ փոխնախագահն ասաց, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է, սակայն դեռ անելիքները շատ են և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը […]

10 երեխաների մայրը մեկ օր հետո է հասկացել, որ երեխան կորել է

Ամերիկացի մայրիկից մեկ օր է պահանջվել` հիշելու, որ երեխան չկա: Դեպքը տեղի է ունեցել աղջկա ծննդյան օրը, երբ ողջ ընտանիքը հավաքվել է ռեստորանում: Այժմ ամերիկյան ոստիկանությունը մտածում է`  մեղադրե՞լ մորը, ով մոռացել է աղջկան ռեստորանում և հիշել նրա մասին միան հաջորդ օր: “Կինը շատ է տխրել, սակայն միևնույնն է` հասկանալի չէ, թե ինչպես կարող էին […]

Այն, ինչ 1915-ին պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն. Րաֆֆի Հովհաննիսյան

Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը: Այն, ինչ 1915-ին պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: […]

‘Ճի՞շտ է, որ Ծառուկյանին բռնել-նստացրել են’ կամ քաղաքական դիցաբանության հիմունքներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ‘’Սոցիոմետր’’ անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններից, կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն շատ խանդոտ է նայում մեր տարածաշրջանին, քանի որ թե ԵՄ-ն, թե մնացած խոշոր գերտերություններն այս տարածաշրջանը դիտում են որպես նավթային եւ տրանսպորտային ուղիների կարեւոր հանգույց, ահա ինչու ԵՄ-ն էլ է փորձում աշխուժանալ այս տարածքում` խոստանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի