09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2012

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մարտի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող […]

Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելութանը Նյու Յորքում

Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը: “Պիեր” հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ […]

Սինդի Քրոֆորդը նախանձում է սեփական դստերը /ֆոտո/

Հայտնի մոդել Սինդի Քրոֆորդի 10-ամյա դուստր Կայա Գերբերը արդեն շատ հասուն ու գեղեցիկ տեսք ունի, և ինչպես խոստովանել է Սինդին, նայելով դստերը` մոդելը չի կարողանում զսպել նախանձի զգացումը. “Նա այնպիսի մաշկ ունի, ինչպես ես` անցյալում: Ես ուզում եմ վերադարձնել այն: Նա ճիշտ այդպիսի ոտքեր և մազեր ունի”: Այնուամենայնիվ, Սինդին խոստացել է ամեն կերպ աջակցել դստերը, […]

Երկուսը` Դալլաքյանի դեմ

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրումների մասին պաշտոնապես հայտարարություններ դեռ չեն հնչել: Այս ընտրատարածքի գործող պատգամավորն ԱԺ-ի երկարակյաց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ 30 ընտրատարածքում կրկին կառաջադրվի Վիկտոր Դալլաքյանը: Ամենայն հավանականությամբ այս մասին կհայտարարվի մի քանի օրից: Թիվ 30 ընտրատարածքում, Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն, առաջադրվելու մտադրություն ունեն եւս երկու […]

‘Զվարթնոց’-‘Արմավիա’ կոնֆլիկտի վերաբերյալ դռնփակ խորհրդակցություն է հրավիրվել

‘’Արմենիա’’ միջազգային օդանավակայաններ” ընկերության եւ ‘’Արմավիա’’ ավիաընկերության միջեւ վերջին օրերին կարծես չլուծվող փոխադարձ չհասկացվածությունը լուծելու նպատակով  ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը կողմերի հետ հանդիպում է անցկացնելու վաղը` մարտի 13-ին: Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանն ասել է, որ շատ շուտով հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:  Նրա խոսքով` այսօր դռնփակ կարգով […]

Փակ ճանապարհները 19:00 դրությամբ

Մարտի 12-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի Վարդաբլուր-Կանիաշիր հատվածը, Ջրամբար, Սարալանջ, Նիգավան, Երնջատապ-Նորաշեն, Սեւան-Լճաշեն ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սիսիան-Երեւան ավտոճանապարհի Անգեղակոթ եւ Սառնակունք գյուղերի հատվածները եւ Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում […]

Ալլա Պուգաչովան շոկի է ենթարկել երկրպագուներին՝ ներկայանալով առանց շպարի /ֆոտո/

Պրիմադոննան որոշել է իր մասին հիշեցնել բավական ինքնատիպ կերպով: Ալլա Պուգաչովան ինտերնետում է տեղադրել իր նկարները, որտեղ նա առանց շպարի է: Այդ նկարները հայտնվել են սոցիալական ցանցերում, հենց երգչուհու ձեռքով: Որոշ ժամանակ անց Պուգաչովան կրկին ջնջել է այդ նկարները: Սակայն երկրպագուներից ոմանց հաջողվել է դրանք պահպանել, և այժմ այդ նկարները տարածվել են ողջ համացանցով մեկ:

Գժավարի` եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 13-ին, 14-ին առավելապես արեւմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյուն: Քամին հարավ-արեւմտյան 5-10մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կբարձրանա 10-12, 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 11-13 աստիճանով: Երեւանում`մարտի 13-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված