09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 12, 2012

Օդաչու կենսաթոշակռուների գործով 11 հոգու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման եւ վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

1000 անհետ կորած ազատամարտիկներից միայն 90-ի մասին է հաջողվել տեղեկություններ հավաքել

Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց թիվը գերազանցում է 300-ը։ Նրանցից 42-ը զոհվել են պատերազմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կին ազատամարտիկների միության’’  նախագահ Աիդա Սերոբյանը: Նրա խոսքով` թե՛ զոհվածների ընտանքիները, թե՛ մասնակից կանայք այսօր միայն ուշադրության պակաս ունեն: ‘’Ասում են` կինը պատերազմ գնալու համար չէ, սակայն եթե հայրենիքը վտնագի տակ է, բոլորս պարտավոր են […]

Միջազգային մամուլը պատմում է` ինչ է կատարվում Բաքվում “Եվրատեսիլի” նախօրեին

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթը Բաքվում` Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով, տեղեկացնում է “Al Jazeera”-ն: Ըստ “Human Rights Watch”-ի` երկրում տեղի է ունենում  հասարակական աշխատանք կատարելու պարտադրանք` քաղաքը մրցույթի շեմին գեղեցկացնելու համար: Կազմակերպությունը պատմում է, թե ինչպես են գիշերով մարդկանց հանում իրենց տներից` պարտադրելով աշխատել քաղաքի գեղեցկացման եւ մաքրման աշխատանքներին: “Guardian”-ը […]

Մշակվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին եւ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Մ. Հերացու […]

Սոցիալական փաթեթը կխթանի անհատների պարտադիր բժշկական ապահովագրության զարգացմանը. Արա Բաբլոյան

Այս տարվա սկզբից ներդրված սոցիալական փաթեթը, որն իր մեջ ներառում է նաեւ պարտադիր բժշկական ապահովագրություն, կխթանի անհատների բժշկական ապահովագրումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` այս պահին ապահովագրված է մոտ 20-25 հազ. մարդ: Հիշեցնենք, որ 2012–ի հունվարից ՀՀ-ում ներդրվել […]

Բացվել է Ուիթնի Հյուսթոնի կտակը

Իր ողջ անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ դրամական միջոցները Ուիթնի Հյուսթոնը թողել է 19-ամյա դստերը` Բոբբի Քրիստինային: Երգչուհու կտակը գրված է եղել դեռեւս 1993-ի փետրվարի 3-ին: Հյուսթոնի դուստրն այդ ժամանակ նույնիսկ ծնված չի եղել, նա ծնվել է դրանից 1 ամիս հետո: Այժմ Բոբբի Քրիստինայի տրամադրության տակ են գտնվում ոչ միայն Հյուսթոնի դրամական միջոցները  բանկային […]

Բեքհեմները որդուն են նվիրել ռեփեր Աշերին

Բրուքլին Բեքհեմը վաղուց ռեփ երաժշտություն է լսում: Նրա սիրելի ռեփ երաժիշտն է Աշերը, որը վերջերս նաեւ որպես պրոդյուսեր է հանդես գալիս: Բեքհեմ ամուսինները անձամբ զանգահարել են ռեփերին եւ խնդրել նրան շնորհավորել իրենց որդուն ծննդյան օրը: Ծննդյան օրը տղան նվերներն է դասավորելիս եղել, երբ նրան է մոտեցել հայրը եւ, փոխանցելով խոսափողը, ասել է, որ նրան ցանկանում […]

Սարկոզին ստիպված է եղել ներողություն խնդրել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի 15-ամյա որդի Լուի Սարկոզին լոլիկներ եւ բիլիարդի գնդակներ է նետել Ելիսեյան պալատի մոտ հսկող ոստիկանության աշխատակցուհուն: Այս դեպքը հայտնի է դարձել սկանդալայինշ միջադեպի հետաքննության ժամանակ, տեղեկացնում է “Euromag”-ը: Անսովոր “գրոհից” հետո կին-ոստիկանը հայտնել է այդ մասին նախագահական նստավայրը հսկող ոստիկաններին: Պարզվել է` այդ կերպ նախագահի որդին եւ նրա ընկերը պարզապես զվարճացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված