01 Մարտի, Saturday, 2025
KFC

Բացվել է Ուիթնի Հյուսթոնի կտակը

Իր ողջ անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ դրամական միջոցները Ուիթնի Հյուսթոնը թողել է 19-ամյա դստերը` Բոբբի Քրիստինային: Երգչուհու կտակը գրված է եղել դեռեւս 1993-ի փետրվարի 3-ին: Հյուսթոնի դուստրն այդ ժամանակ նույնիսկ ծնված չի եղել, նա ծնվել է դրանից 1 ամիս հետո:

Այժմ Բոբբի Քրիստինայի տրամադրության տակ են գտնվում ոչ միայն Հյուսթոնի դրամական միջոցները  բանկային հաշիվների վրա, այլեւ փոփ աստղի ստեղծագործական ժառանգությունը:

Մայքլ Ջեքսոնի մահից հետո նրա ընտանիքը եւ պրոդյուսերը մեկ տարվա մեջ 650 մլն դոլար են աշխատել, այդքան մեծ է եղել աստղի կյանքի եւ նրա ստեղծագործության  հետ կապված հետաքրքրությունը:

Գրեթե նույնքան մեծ է հետաքրքրությունը Ուիթնի Հյուսթոնի հանդեպ: 6 “Գրեմմիի” արժանացած երգչուհին մահացավ փետրվարի 11-ին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ