18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

1000 անհետ կորած ազատամարտիկներից միայն 90-ի մասին է հաջողվել տեղեկություններ հավաքել

Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց թիվը գերազանցում է 300-ը։ Նրանցից 42-ը զոհվել են պատերազմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Կին ազատամարտիկների միության’’  նախագահ Աիդա Սերոբյանը:

Նրա խոսքով` թե՛ զոհվածների ընտանքիները, թե՛ մասնակից կանայք այսօր միայն ուշադրության պակաս ունեն:

‘’Ասում են` կինը պատերազմ գնալու համար չէ, սակայն եթե հայրենիքը վտնագի տակ է, բոլորս պարտավոր են զենք վերցնել եւ պայքարել ազգի, հայրենքի համար’’,– ասաց Աիդա Սերոբյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ‘Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ’’ հկ նախագահ Ռիմա Առաքելյանը նշեց, որ  Արցախյան ազատամարտի տարիներին Ադրբեջանում գերի ընկածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 1000-ի, նրանցից 90 հոգու համար է միայն հնարավոր եղել տեղեկություններ գտնել:

Նա շեշտեց, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն, թե գերիներին ինչ պայմաններում են պահում: ‘’90 հոգու ցուցակը հնարավոր բոլոր տեղեկություններով Գերիների եւ պատանդների պետական հանձնաժողովը հանձնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին’’,-եզրափակեց Ռիմա Առաքելյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ