09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 24, 2012

Տղամարդկանց` պոտենցիայի հետ կապված խնդիրները կարող են լուծվել սննդի օգնությամբ

Պոտենցիայի հետ կապված խնդիրների հետ այսօր բախվում է յուրաքանչյուր երրորդ տղամարդը: Կանանց էլ դա խորթ չէ, քանի որ վերջիններս ցանկանում են, որ տղամարդիկ իրենց հաճույք պատճառեն անկողնում: Կինը կարող է օգնել տղամարդուն հաղթահարել նման խնդիրը: Անհրաժեշտ է ընդամենը ամենօրյա ճաշացանկում ընգրկել այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են պոտենցիայի ուժեղացմանը: Դրանք են. 1. Հավկիթ: Այն բարենպաստ ազդեցություն […]

Քեմերոն Դիասը եւ Ջուդ Լոուն իրենց սիրավեպն էկրանից տեղափոխել են իրական կյանք

Հոլիվուդյան դերասաններ Քեմերոն Դիասին եւ Ջուդ Լոուին, ովքեր սիրահար զույգ էին խաղում 2006-ի “Արձակուրդ` փոխանակմամբ” ֆիլմում, նկատել են Լոս Անջելեսի “Շատո Մարմոն” հյուրանոցում: Ինչպես նշել է ականատեսը` Քեմերոնը, ով հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի, ինչպես նաեւ Փի Դիդդիի հետ, համբուրում էր Ջուդին` նախքան մոտակա ամառանոցային տնակ մտնելը: Ըստ ասեկոսեների` սիրավեպն սկսվել է այն ժամանակ, երբ Գվինեթ […]

Կանադահայ երիտասարդները ցույցի են դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Կանադայի հայերի միության երիտասարդները ցույց են կազմակերպել մայրաքաղաք Օտտավայում` Ադրբեջանի դեսպանատան առջեւ` նվիրված սումգայիթյան ջարդերի տարելիցին, տեղեկացնում է “NovostiNK.ru”-ն: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ, որոնք հատուկ դրա համար ժամանել են Տորոնտոյից եւ Մոնրեալից: Նրանք Կանադայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Ցույցին մասնակցել են նաեւ Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիքոլ Դեմերսը, Ջոն Քարիջանիսը, Օնտարիո նահանգի […]

Կոմունիստները միասին կպայքարեն. նրանք 15 տոկոսի ակնկալիք ունեն

Սպասվող խորհրդարանական ընտրություններին կոմունիստները միասնական հանդես կգան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասել է, որ Կոմկուսն ու Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը ընտրություններին կգնան միասնական ցուցակով եւ “կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է” կարգախոսով: Ռուբեն Թովմասյանը իրենց հնարավորություններից խոսելով, նշել է, թե հստակ տոկոսներ ասել չի կարող, քանի որ ինքն Ադիբեկյանը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012-ի գագաթաժողովին: Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:

Նոր ավտոբուսներում տեղադրված են GPS եւ շարժական կապի WiFi համակարգերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երեւան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը: Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. ‘Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երեւան համայնքի համար: […]

Աբխազիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Աբխազիայի 20 ընտրական տեղամասերում ընթանում է Ազգային ժողովի ընտրությունների 2-րդ փուլը, եւս մեկ տեղամասում նոր ընտրություններ են կայանում, հաղորդում է “РИА Новости”-ն: Ընտրությունների 1-ին փուլն Աբխազիայում տեղի է ունեցել մարտի 10-ին: Այդ ժամանակ 35 շրջաններից ընտրվեցին միայն 13 հաղթողներ: Շրջանում ընտրությունները հաղթելու համար անհրաժեշտ է ընրողների ձայների բացարձակ մեծամասնությունը: Խորհրդարանի 35 տեղի համար առաջադրվել է […]

Գագիկ Մինասյանի համոզմամբ` Արտակ Զաքարյանն ու Հովհաննես Սահակյանն էլ են անցնելու ԱԺ

ՀՀԿ-ի ցուցակում 100-ից հետո հայտնված ակտիվ ԱԺ պատգամավորները` Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը եւս կհայտնվեն խորհրդարանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: ‘Եթե կատարեք փոքրիկ թվաբանություն, կտեսնենք, որ երբ դուրս գան այն համարների մարդիկ, որոնք գործադիրում են աշխատում, ձեր կողմից նշված պատգամավորները կհայտնվեն խորհրդարանում: Այսինքն` եղեք ապահով եւ վստահ, որ նրանք […]

ՀՀ նախագահը ներկա է եղել չինական ավտոբուսների եւ ‘Հայփոստի’ նորացված ավտոմեքենաների գործարկմանը

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ծանոթացել է կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացի բարելավման նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսների հնարավորություններին, որոնք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում եւ, համաձայն Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղեւորատար տրանսպորտային հոսքերը: Ավտոբուսները ներկրվել են  Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված