05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Մինասյանի համոզմամբ` Արտակ Զաքարյանն ու Հովհաննես Սահակյանն էլ են անցնելու ԱԺ

ՀՀԿ-ի ցուցակում 100-ից հետո հայտնված ակտիվ ԱԺ պատգամավորները` Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը եւս կհայտնվեն խորհրդարանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

‘Եթե կատարեք փոքրիկ թվաբանություն, կտեսնենք, որ երբ դուրս գան այն համարների մարդիկ, որոնք գործադիրում են աշխատում, ձեր կողմից նշված պատգամավորները կհայտնվեն խորհրդարանում: Այսինքն` եղեք ապահով եւ վստահ, որ նրանք կլինեն գալիք խորհրդարանում’,- լրագրողներին ասաց Գագիկ Մինասյանը:

‘Այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք, թույլ են տալիս ասելու, որ անկախ ցուցակի հորիզոնականից, այստեղ ընդգրկված բոլոր ակտիվ պատգամավորները շարունակելու են իրենց գործունեությունը խորհրդարանի նոր կազմում’,- ասաց նա եւ ավելացրեց, որ ցուցակից դեռ պետք է դուրս գան գործադիր մարմնի կազմը եւ արդյունքում արդեն հասկանալի է դառնում, որ մյուսները նույնպես տեղ կունենան ԱԺ-ում:

Գագիկ Մինասյանը հավատացնում է, որ ՀՀԿ-ն չի դրժել իր խոստումը եւ ինչպես նախապես հայտարարել էր, որ ցուցակում կընդգրկվեն երիտասարդներ, իսկ գործարարներ չեն լինի, այդ սկզբունքով էլ կազմել է ցուցակը, իսկ հակառակը պնդողներին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր ուսումնասիրել այն:

‘Ցուցակն ընդամենը աննախադեպ ընդարձակվել է, որտեղ ընդգրկվել են եւ քաղաքական, եւ հասարակական կառույցները’,- նշեց նա եւ պարզաբանեց, որ ‘Երկրապահ կամավորների’ միության նախագահ Մանվել Գրիգորյանն օրինակ՝ երկրապահների մեծ շերտ է ներկայացնում:

Կոալիցիոն համագործակցությունն ընտրություններից հետո, ըստ Գագիկ Մինասյանի, կախված է ընտրությունների արդյունքից , սակայն, նրա համոզմամբ, ‘ներկա հուշագիրը ցույց է տալիս, որ նույն կազմով նաեւ կոալիցիա կկազմեն հաջորդ գումարման Ազգային ժողովում’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ