22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոմունիստները միասին կպայքարեն. նրանք 15 տոկոսի ակնկալիք ունեն

Սպասվող խորհրդարանական ընտրություններին կոմունիստները միասնական հանդես կգան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասել է, որ Կոմկուսն ու Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը ընտրություններին կգնան միասնական ցուցակով եւ “կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է” կարգախոսով:

Ռուբեն Թովմասյանը իրենց հնարավորություններից խոսելով, նշել է, թե հստակ տոկոսներ ասել չի կարող, քանի որ ինքն Ադիբեկյանը չի, բայց կոմունիստներն ակնկալում են 15-17 տոկոս ձայներ:

Ռուբեն Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ իրենք անպայման խորհրդարան են մտնելու: Նա նշել է, որ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում եւ արդեն 45 շրջանային կառույցներ են ձեւավորել:

Կոմկուսի ղեկավարը նշել է , որ հաղթանակի դեպքում ամրապնդելու են հայ-ռուսական բարեկամությունը: Իսկ , թե ինչ կշահի կամ կկորցնի խորհրդարանը, եթե կոմունիստները անցնեն կամ ոչ, Ռուբեն Թովմասյանը պատասխանել է. “Խորհրդարանը կշահի այն, որ արդարության ձայնը, ժողովրդից խլվածը վերադարձնելու ձայնը կհնչի, եթե մենք անցնենք խորհրդարան: Իսկ եթե մենք չանցնենք, ապա խորհրդարանը կկորցնի ամեն ինչ: Ինչպես ասում են` իրենք նվագում` իրենք պարում են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ