16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր ավտոբուսներում տեղադրված են GPS եւ շարժական կապի WiFi համակարգերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երեւան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը:

Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. ‘Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երեւան համայնքի համար:

Արդեն մշակել ենք տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, որը փուլ առ փուլ իրականություն ենք դարձնում. մեր հիմնական նպատակն է միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: Մինչեւ տարեվերջ երթուղի են մտնելու եւս 250 նոր ավտոբուսներ:

Մշակել ենք նոր երթուղային ցանց՝ հաշվի առելով նաեւ քաղաքացիների դժգոհություններն ու բողոքները: Համայքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. նոր ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը, ինչպես նաեւ դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղեւորները կարող են հետեւել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաեւ շարժական կապի WiFi  համակարգ է լինելու’:

Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ մինչեւ տարեվերջ նոր ավտոբուսներից որոշները կկահավորվեն սայլակներով տեղաշարժվող ուղեւորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 24-ին երթուղի դուրս եկած նոր ավտոբուսները ուղեւորներին կսպասարկեն անվճար:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ