Քեմերոն Դիասը եւ Ջուդ Լոուն իրենց սիրավեպն էկրանից տեղափոխել են իրական կյանք
Հոլիվուդյան դերասաններ Քեմերոն Դիասին եւ Ջուդ Լոուին, ովքեր սիրահար զույգ էին խաղում 2006-ի “Արձակուրդ` փոխանակմամբ” ֆիլմում, նկատել են Լոս Անջելեսի “Շատո Մարմոն” հյուրանոցում:
Ինչպես նշել է ականատեսը` Քեմերոնը, ով հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի, ինչպես նաեւ Փի Դիդդիի հետ, համբուրում էր Ջուդին` նախքան մոտակա ամառանոցային տնակ մտնելը:
Ըստ ասեկոսեների` սիրավեպն սկսվել է այն ժամանակ, երբ Գվինեթ Փելթրոուն Քեմերոնին իր հետ տարել է “Աննա Քրիստի” ներկայացումը դիտելու, որտեղ խաղում է բրիտանացի դերասանը:
Իրենք` դերասանները, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները, սակայն Դիասը շարունակ կրկնում է, որ տարիքն օգնում է իրեն զուգընկերներ գտնել եւ կյանքն ավելի ներդաշնակ դարձնել. “Կարծում եմ` տարիների ընթացքում մենք ավելի ենք գեղեցկանում,-խոստովանում է դերասանուհին,- մենք սկսում ենք հասկանալ` ինչ ենք ուզում, ավելի ենք ուժեղ ենք դառնում` թե ֆիզիկապես, թե հոգեպես”: